Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ «ԽԵԼԱՑԻ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀասարակությունՈստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով մի նորամուծության մասին, որը կոչել են «խելացի խաչմերուկ»։ Նրանք ուլտրաձայնային սենսորներ են տեղադրել խաչմերուկում, որը նորություն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Այդ սենսորներն արտադրվում են Հայաստանում։Առաջին փորձնական տեղադրումը կատարել են օդանավակայան տանող՝ Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում։ Այ սենսորները հաշվում են մեքենաների հոսքը տվյալ խաչմերուկում ու, կախված նրանից, թե որ ուղղությամբ քանի մեքենա կա, ըստ այդմ կարգավորում լուսացույցի գույները՝ փոխելով կարմիրից կանաչի և հակառակը։ Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ արդեն դրական արդյունքը նկատելի է այդ խաչմերուկում։ Այժմ ուսումնասիրություններ են կատարվում այլ խաչմերուկներում ևս նման ուլտրաձայնային սենսորներ տեղադրելու համար։
Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կոստանտին Կոստանյանը Hraparak.am-ին ասաց, որ այդ սարքավորումների մի մասը ձեռք է բերվել Գերմանիայից, մի մասը՝ Չինաստանից, իսկ բուն սենսորների «ուղեղը» արտադրվել է Հայաստանում։
մանրամասն ՝ կայքում