Վախեցա՞վ․ Պուտինը մտադիր է քչացնել ռազմական բյուջեն ու զարգացնել հարաբերությունը Արևմուտքի հետ
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր նոր նախագահական ժամկետում ցանկանում է զարգացնել հարաբերություններն աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ:
Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ ներքին խնդիրների վրա նախագահի քաղաքականության շեշտադրումը չի հանգեցնի աշխարհից Ռուսաստանի մեկուսացման աճի:
Նրա խոսքով՝ Պուտինի պատկերացմամբ, արտաքին քաղաքականությունում հիմնական նպատակը ներքին խնդիրների իրականացման համար հարմարավետ միջավայրի ապահովումն է: Այդ պատճառով նախագահին հարկավոր է դիվանագիտության աջակցությունը, նշել է նա:
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը մտադիր չէ մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ եւ պատրաստվում է նվազեցնել ռազմական ծախսերը: