Սուպերմարկետի վրա հարձակված անձն սպանված է
ԱշխարհՄարտի 23-ին Ֆրանսիայի Տրեբ քաղաքի սուպերմարկետում պատանդներ վերցրած մարդն սպանված է: Այդ մասին հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավարը:
Ֆրանսիական հեռուստատեսությունը հայտնել է երկու զոհվածների եւ երկու վիրավորների մասին: Մոտավորապես քսան պատանդների հաջողվել է դուրս գալ սուպերմարկետից: Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, որի խոսքը մեջբերել է «Ասոշիեյթեդ պրես»-ը, հայտարարել է, թե «ինչպես երեւում է, գործ ունենք ահաբեկչական գործողության հետ»: Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոնը իրադրությունը որակել է լուրջ եւ հայտարարել, որ անհապաղ մեկնում է Տրեբ:
Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնել են, որ անհայտ անձը Տրեբ բնակավայրում գնդակոծել է Ֆրանսիայի անվտանգության ուժերի ներկայացուցիչներին, իսկ այնուհետեւ պատանդներ վերցրել սուպերմարկետում: Ֆրանսիայի դատախազությունը գործ է հարուցել հարձակման փաստով, որը որակվում է որպես ահաբեկչական գրոհ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: