Բաղմանյանի երեք թիրախները
ՔաղաքականությունԼրագիր | Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նշանակումը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում, որ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հայաստանում դարձավ մեծ ուշադրության եւ հանրային սուր արձագանքի առարկա: Բաղմանյանը Հայաստանի ԶՈՒ օդիոզ գեներալներից էր, որին վերագրվում էին տարբեր աղմկոտ պատմություններ եւ կոռուպցիոն ռիսկեր, դրանց վերաբերյալ եղել են մամուլի բազմաթիվ հրապարակումներ:
Բաղմանյանի հեռացումը զինված ուժերից տեղի ունեցավ ամիսներ առաջ, եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե պաշտոնական պարտականության թերացումն անհամատեղելի է դարձրել հետագա աշխատանքը: Փաստորեն, Սերժ Սարգսյանը Բաղմանյանին հեռացրել է Վիգեն Սարգսյանի պահանջով:
Այդպե՞ս էր դա իրականում, թե՞ Սարգսյանի համար դա առիթ էր Վիգեն Սարգսյանի քաղաքական կշիռը բարձրացնելու համար, նկատի ունենալով, որ Վիգեն Սարգսյանը թերեւս առանցքային տեղ ունի «փորձը երիտասարդներին փոխանցելու եւ երիտասարդ լիդերներ ձեւավորելու» սարգսյանական հետնախագահական «առաքելության» շրջանակում:
մանրամասն՝ կայքում