Մոդելը տեսանյութ է հրապարակել‚ որտեղ բողոքել է սիրեցյալից ‚ քիչ անց նրան գտել են առանց աչքերի, իսկ դեմքին ծծմբական թթվի հետքեր
ԱշխարհՎենեսուելցի հայտնի մոդել Քեննի Ֆինոլը սարսափելի տեսանյութ է հրապարակել‚ որում նա պարզապես անճանաչելի է: Նախորդ տարվա վերջին նրան դաժանորեն ծեծել են‚ որից հետո նա որոշել է տեսագրել այդ ուղերձը‚ որում խնդրել է իրեն ժամանակ տալ վերականգնվելու համար‚ որպեսզի դուրս գա երկրից:
Կադրերում երևում է‚ որ տուժածի դեմքը շատ է ուռել և ծածկվել է վերքերով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Mirror»-ին:
Քեննին նաև պատմել է‚ որ տուժել է իր զուգընկերոջ պատճառով‚ ով իր ատրճանակը մտցրել է աղջկա բերանը և սպառնացել սպանել: 4 ամիս անց Մեքսիկայի դպրոցներից մեկի կողքին գտել են աղջկա դին: Նրա գլխի վրա պոլիէթիլենային տոպրակ է եղել‚ դեմքին ծծմբական թթու է եղել թափված‚ իսկ աչքերը հանված են եղել: Նրա դին ճանաչել հնարավոր է եղել մատնահետքերից: