Հայերեն

Իր մեկամյա փոքրիկին բոլորովին մենակ տանը թողնելուց տասը տարի անց կինը վերադառնում է ու անսովոր տեսարանի ականտեսը դառնում

Life

Իր մեկամյա փոքրիկին բոլորովին մենակ տանը թողնելուց տասը տարի անց կինը վերադառնում է ու անսովոր տեսարանի ական

տեսը դառնում։ Յարոսլավի բնակիչները երբեք չեն մոռանա այս պատմությունը։
Մի անգամ քաղաքի բնակիչները մանկական բարձր լացի ձայն են լսում։ Սկզբում նրանց թվացել է, թե մի քանի երեխա են բղավում։ Բացի դրանից, լացը մի քանի օր շարունակ չէր կտրվում։ Անցորդները նկատում են, որ տանը, որտեղից երեխայի լաց է լսվում, լույս չի վառվում։ Հարևաններից մեկն ի վերջո որոշում է ոստիկանություն դիմել։
Երբ ոստիկանները մտնում են այդ բնակարան, ցնցվում են իրենց տեսածից․մութ հյուրասենյակում երեխա կար, ու տանը՝ նրա կողքին՝ ոչ մի չափահաս մարդ։ Մեկամյա երեխան տանը բոլորովին մեն-մենակ, պառկած էր կեղտոտ հատակին։ Պարզվում է՝ տան տերերն ամեն ինչ հավաքել-տարել էին, իսկ երեխային թողել տանը մենակ։ Մեկամյա աղջնակին տեղնուտեղը հիվանդանոց են հասցնում։ Բժիշկներն արձանագրում են ազդրի կոտրվածք և ուժեղ հյուծվածություն։ Մասնագետների գնահատմամբ երեխան առնվազն մեկ շաբաթ տանը մենակ է մնացել։ Պարզվել է, որ փոքրիկը Լիզա Վերբիցկայանա է։ Ոստիկանությունը փնտրել է նրա ծնողներին, բայց ապարդյուն։ Նրանք անհետացել էին քաղաքից։ Հիվանդանոցից հետո աղջկան պետք է հանձնեին մանկատուն, որտեղ ստիպված կլիներ մնալ այնքան ժամանակ, մինչև մեկնումեկը կցանկանար նրան որդեգրել։ Ծանոթացեք՝ Իննա Նիկա Երբ փոքրիկին տեղափոխում են հիվանդանոց, Իննան գնում է նույն հիվանդանոց՝ որդուն այցելելու։ Նա լսում է Լիզայի լացի ձայնն ու փորձում հանգստացնել նրան ու շուտով իմանում փոքրիկին բաժին ընկած ճակատագրի մասին։ Իննան որդուն այցելելիս աղջնակի համար տակդիրներ ու խաղալիքներ է տանում։ Կինը երկու երեխա ուներ և երբեք չէր մտածել ուրիշի երեխայի որդեգրելու մասին։ Բայց այն օրը, երբ երեխային դուրս են գրում, Իննան ասում է՝ այնքան է կապվել նրան, որ չի կարող այլևս առանց նրա ապրել։ «Բժիշկներին հարցրի՝ որտե՞ղ կարող եմ Լիզային գտնել ու անմիջապես գնացի նրա հետևից»։ Մի քանի ամիս անց՝ փաստաթղթերի հետ կապված բոլոր հարցերը լուծելուց հետո, Իննան երեխային տանում է իր տուն։ Երբ աղջնակը դեռ 2 տարեկան էր, չէր կարողանում կարգին սնվել ու վախենում էր բարձր ձայներից։ Մեկ տարի անց Լիզան դեռ չէր կարողանում լավ քայլել։ Իննան որոշում է երեխային պարի տալ՝ հուսալով, որ երաժշտությունը կօգնի աղջկան հաղթահարել դժվարությունները, նրան կոգեշնչի ու կնպաստի նրա ֆիզիկական զարգացմանը։ Պարի դասերն իսկապես լավ են անդրադառնում երեխայի վրա։ Պարի, ինչպես նաև Իննայի անսահման սիրո ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ Լիզան անչափ ուրախ երեխա է դառնում։ Երբ գալիս է երեխային դպրոց ուղարկելու ժամանակը, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ հենց այս աղջկան էին ծնողները տարիներ առաջ բառի բուն իմաստով թողել բախտի քմահաճույքին։ Լիզան արտաքինով տարբերվում էր մյուս երեխաներից և իր հանդեպ ուշադրություն է գրավում։ Երեխաներից ոմանք նրան ծաղրում էին՝ «գնչու» կամ «շոկոլադ» անվանելով։ Բայց Լիզան շատ պայծառ երեխա էր, ու շուտով նրան բոլորը սիրում են։ «Նա չէր ամաչում իր ճակատագրի համար,-պատմում է Իննան։ — Երբ Լիզան դեռ փոքր էր, ես նրան սովորեցրել էի, որ եթե որևէ մեկը հետաքրքրությամբ նայի իրեն, թող սրտին մոտ չընդունի»։ Միևնույն ժամանակ Լիզան արդեն 12 տարեկան հասակում բազմաթիվ մրցույթների հաղթող է դառնում։ Նա շատ տաղանդավոր երեխա է ու մի գեղեցիկ օր նրան հրավիրում են մոդելի աշխատանքի։ Շուտով Լիզան ևս մի մրցույթում առաջին տեղն է գրավում և արժանանում «Երկրի ամենագեղեցիկ աղջնակ» տիտղոսին։ Եվ այդ ժամանակ անսպասելիորեն հայտնվում է նրա կենսաբանական մայրը, որը նրան 11 տարի առաջ թողել էր տանը միայնակ՝ մատնելով սովամահության։ Նա գտնում է Լիզային ու սկսում հայտարարել, որ ինքը, որպես կենսաբանական մայր, իրավունքներ ունի աղջկա նկատմամբ և ցանկանում է տեսակցել նրա հետ։ Կենսաբանական մորը, բնականաբար մերժում են, ու նա նույնիսկ չի կարողանում կապակցված բացատրություն տալ՝ ինչու էր 11 տարի առաջ երեխային միայնակ թողել տանն ու անհետացել։ Նրան զրկում են երեխայի հանդեպ ամեն տեսակի իրավունքից։ Լիզան ինքը կորոշի՝ արդյոք երբևէ կկամենա՞ տեսնել իր կենսաբանական մորը, թե՞ոչ։ Այս տեսանյութը Լիզայի զարմանալի (առավել մանրամասն) պատմության մասին է, աղջնակի, որն այդքան փոքրիկ հասակում ճաշակել է դառնություն ու անցել կյանքի դժվարին ճանապարհով և ի վերջո հիանալի մարդ դարձել։

Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը
Ամենադիտված