Գեղեցկության մրցույթի մասնակիցները միմյանց մեղադրել են մարմնավաճառության մեջ / լուսանկարներ
Աշխարհ
«Միսս Վենեսուելա» մրցույթի կազմակերպիչները սկսել են իրենց մասնակիցների հասցեին հնչած անպատշաճ մեղադրանքների հետաքննությունը։ Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը։
Կասկածներ են ծագել «Միսս Վենեսուելլա»-ի երկու նախկին մասնակիցների միջև բռնկված վեճից հետո։ Այդ ժամանակ սոցկայքերում գեղեցկուհիները միմյանյ մեղադրել են սեքս ծառայությունների մեջ, որոնք նրանք մատուցում են կոռումպացված պաշտոնյաներին և գործարարներին։
Սկանդալը մրցույթի կազմակերպիչներին ստիպել է ժամանակավորապես փակել Կարակասում գտնվող կենտրոնը և դադարեցնել «Միսս Վենեսուելա», ինչպես նաև պակաս հայտնի «Միսթր Վենեսուելա» մրցույթների քասթինգները։ Արդյո՞ք դա կազդի «Միսս Վենեսուելա»-ն կազմակերպելու ժամանակի վրա հայտնի չէ։ Որպես կանոն, մրցույթն անցկացվում է տարեվերջին։