Ստյուարդեսսային ինքնաթիռում բռնաբարել են
ԱշխարհBritish Airways ավիաընկերության անձնակազմի անդամներից մեկը ձերբակալվել է իր գործընկերուհուն բռնաբարելու կասկածանքով։ Ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել Սինգապուրում կանգ առնելու ժամանակ։ Բերման ենթարկվածը դեռևս կալանքի տակ է ոստիկանությունում։ British Airways-ի նեկայացուցիչը հայտարարել է. «Մենք համագործակցում ենք ոստիկանական հետաքննության հետ և լիակատար աջակցություն ենք ցուցաբերում մեր անձնակազմին։ Քանի որ հետաքննությունն ընթացքի մեջ է, մենք մեկնաբանություններից զերծ կմնանք»։
Սինգապուրի օրենսդրության համաձայն՝ բռնաբարության համար մինչև 10 տարի ազատազրկում է ենթադրվում, ինչպես նաև՝ մտրակի 12 հարված։