Դատն սկսվեց
Հասարակություն«ՉԻ»-ն գրում է․
Վարչական դատարանը երեկ սկսել է Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքների բողոքի քննությունը։ Հիշեցնենք, որ թիվ 34 ԸԸՀ-ն, ամփոփելով հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որոշել էր ավագանու 33 մանդատներից 17-ը տալ իշխող ՀՀԿ-ի «Բալասանյան» դաշինքին։
Մինչդեռ, ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն ու Գալան պնդում են, որ մանդատների բաշխումը սխալ է իրականացվել եւ իշՂ խանություններին լավագույն դեպքում 15 մանդատ պետք է տրվեր։ Դրանից հետո նրանք հայց էին ներկայացրել վարչական դատարան՝ բողոքարկելով թիվ 34 ԸԸՀ որոշումը։ Երեկ դատարանում հայցվորների ներկայացուցիչ Մակար Եղիազարյանը հայտարարել է, թե թիվ 34 ԸԸՀ-ն իր որոշման հիմքում դրել է մի իրավական ակտ, որը կիրառելի չէ։
Հայցվորներից Հովհաննես Մարգարյանն էլ ասել է, թե ԸՕ141-րդ հոդվածը, որ կիրառել է ԸԸՀ-ն, հաջորդ տարվանից պետք է ուժի մեջ մտներ։ Նա նաեւ ասել է, թե հանձնաժողովը կաշկանդված էր եւ որոշակի ազդեցության տակ էր կայացվել որոշումը։ Պատասխանող կողմը երեկ անպատրաստ էր, ուստի՝ ժամանակ խնդրեց՝ բացման խոսքին նախապատրաստվելու համար։