Կարեն Կարապետյանի հայտարարությունը հետաքրքրե՞լ է ԱԱԾ-ին. «Հրապարակ»
Տնտեսություն«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունում տեղի ունեցած «պրիմիտիվ գողության» մասին Կարեն Կարապետյանի աղմկահարույց հայտարարության նկատմամբ իրավապահ մարմինները հետաքրքրություն չեն ցուցաբերում։
Արդյոք ԱԱԾ-ն քննություն սկսե՞լ է այդ հարցով. երեկ մեր լրագրողը հետաքրքրվել է Անվտանգության ծառայության փոխտնօրեն Արզուման Հարությունյանից, սակայն նա հորդորել է դիմել իրենց լրատվական կառույցին, որը փաստացի գոյություն չունի։ Իսկ գողության մասին հայտարարությունը, հիշեցնենք, վերաբերում էր ավիատոմսերի ձեռքբերմանը։
Թե ինչ «պրիմիտիվ գողության» մասին է խոսքը, ինչ ծավալների է այն, ով է կատարել, ինչ-որ մեկը ենթարկվելո՞ւ է պատասխանատվության, ոչինչ դեռեւս հայտնի չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: