Ալիեւը սպասում է. Հայաստանի կտրուկ պատասխանը
ՔաղաքականությունԼրագիր
Մարտի 27-28-ին Ժնեւում սպասվում է ռուս-վրացական բանակցություն, որին կմասնակցեն նաեւ Միացյալ Նահանգների, Հարավային Օսիայի, Աբխազիայի, եվրոպական կառույցների ներկայացուցիչներ: Լայնաֆորմատ այդ բանակցությունը առնչվելու է քաղաքական հակամարտությանը, որ կա Ռուսաստանի, Վրաստանի, չճանաչված երկու հանրապետությունների միջեւ:
Ժնեւի բանակցությունից առաջ Ռուսաստանի հետ հարաբերությունը կարգավորելու հարցում առաջընթացի պատրաստակամություն էր հայտնել Վրաստանի վարչապետը: Այդուհանդերձ, փորձագետները մեծ չեն գնահատում Ժնեւում որեւէ ճեղքման շանսը, համարելով, որ անգամ հակամարտությունների գործընթացում ուժի կիրառումը բացառելու մասին փաստաթուղթ ընդունելու դեպքում էլ այն կկրի խորհրդանշական բնույթ:
Այդուհանդերձ, ինքնին լայնաֆորմատ բանակցության փաստն արդեն իսկ որոշակի իրավիճակ է, ընդ որում կողմերի վարքագծի տեսանկյունից առավել համարժեք, քան օրինակ Ադրբեջանի վարքագիծը արցախյան խնդրում:
մանրամասն՝ կայքում