Հայերեն


«Սասնա ծռերի» 2 անդամներին ծեծելու դեպքով նյութեր են նախապատրաստվում

Հասարակություն

Հուլիսի 27-ին ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո իրավապահներին հանձնված «Սասնա ծռերի» անդամներ Գագիկ Եղիազարյանին եւ Արամ Հակոբյանին բռնության ենթարկելու վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում հայտարարել է նրանց պաշտպան Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ չգիտի՝ այդ նյութերը նախապատրաստվում են ԱԱԾ վարույթո՞ւմ, թե՞ հիմնական գործի հետ փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն:

Գագիկ Եղիազարյանը եւ Արամ Հակոբյանը, պաշտպանի պնդմամբ, ձերբակալվելիս ծեծի են ենթարկվել իրավապահների կողմից: Առկա են մարմնական վնասվածքներ, մասնավորապես՝ Արամ Հակոբյանը դեմքի, մեջքի, գոտկատեղի շրջանում, հավանական է նաեւ՝ քթի կոտրվածք: Գագիկ Եղիազարյանը վնասվածքներ է ստացել պարանոցի շրջանում:

Լուսինե Հակոբյանի փոխանցմամբ՝ Արամ Հակոբյանին ծեծողները եղել են 7-8 հոգի, նրանց դեմքերը Հակոբյանը չի տեսել, քանի որ դիմակավորված են եղել: Պաշտպանը միջնորդել էր, որ թե՛ Եղիազարյանը, թե՛ Հակոբյանը ենթարկվեն դատաբժշկական փորձաքննության: «Գագիկ Եղիազարյանը դեռեւս դատաբժշկական փորձաքննության չի ենթարկվել, Արամ Հակոբյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, որի համաձայն՝ նա պետք է ենթարկվեր ռենտգեն եւ նյարդաբանական հետազոտությունների, ինձ պետք է տեղեկացնեին այդ հետազոտությունների կատարման վայրի եւ ժամի մասին, որ ես եւս մասնակցեի, բայց ես դեռեւս տեղեկություն չունեմ: Ռենտգեն հետազոտությամբ պետք է պարզվի նաեւ՝ Արամ Հակոբյանը ծեծի հետեւանքով քթի կոտրվածք ստացել է, թե՞ ոչ: Ինչքան ուշացնեն, այնքան ավելի դժվար կլինի ունենալ ամբողջական եւ ճշգրիտ փորձագիտական եզրակացություն»,- ասել է պաշտպանը:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը հուլիսի 27-ի փոխհրաձգությունից հետո հանձնվել են: Այնինչ, նրանց պաշտպան Լուսինե Հակոբյանը հակառակն է պնդում. «Եթե իմ պաշտպանյալները հանձնվել են, ապա ինչո՞ւ են ենթարկվել բռնությունների, ես առ այսօր իմ այդ հարցադրման պատասխանը չեմ ստացել»,- նշել է Լուսինե Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ Գագիկ Եղիազարյանին եւ Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ զավթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 235 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք-զինամթերք, ռազմամթերք պահելը կամ փոխադրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Պաշտպանը նշել է, որ առաջադրված մեղադրանքում խմբի անդամները իրենց մեղավոր չեն ճանաչում եւ հրաժարվել են ցուցմունք տալ: Նրանք կալանավորվել են հուլիսի 29-ին:

«Իմ պաշտպանյալներին երկու ամսով կալանավորելը հիմնավորվել է նրանով, թե ճնշում կգործադրեն գործով այլ մասնակիցների նկատմամբ, կթաքնվեն նախաքննությունից, կկատարեն նոր հանցանք, կկեղծեն ապացույցները: Կարծրատիպային հիմնավորումներ են, որոնք բոլոր միջնորդություններում լինում են, կալանքի որոշումները ապօրինի են, որովհետեւ որեւէ կերպ չեն հիմնավորվում»,- ասել է Հակոբյանը:

Հիշեցնենք, որ նրանք հանձնվել են ազատամարտիկ Պավել Մանուկյանի եւ նրա որդու՝ Արամի վիրավորվելուց հետո:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված