Կարեն Կարապետյանն՝ ընդդիմություն
ՔաղաքականությունԼրագիր | Էդմոն Մարուքյանը Կարեն Կարապետյանին հիշեցրել է ավելի վաղ արած հայտարարությունը եւ հարցրել, թե պատրա՞ստ է աշխատել վարչապետ: Կարապետյանն ասել է, թե այո, պատրաստ է, բայց արդյոք քննարկվել է այդ թեման: Մարուքյանը հարցրել էր Սերժ Սարգսյանի հարցազրույցի համատեքստում, որը ընկալվեց որպես վարչապետ դառնալու որոշում:
Կարապետյանի պատասխանում կա պատասխան հարցը՝ այո, պատրաստ եմ, իսկ ինչու՞ եք հակասություն տեսնում դրանում, եթե դեռ պարզ չէ, ով է առաջադրվող վարչապետը:
Կարապետյանը կասկածու՞մ է, որ այդ թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը, նա պատրաստվում է դիմադրե՞լ քննարկման ժամանակ, թե՞ պարզապես չունի այլ պատասխան, քան ասել, թե քննարկում չի եղել եւ իր պատրաստ լինելու մասին հայտարարության վերաբերյալ հարցերը ավելորդ են:
Իրավիճակն իսկապես ուշագրավ է: Սերժ Սարգսյանը բավական բաց ասել է, որ իր վարչապետությունը հնարավոր է: Բայց դա նշանակում է, որ Կարեն Կարապետյանն այդ դեպքում պետք է հռչակվի կարեւոր հարցերում անընդունակ, անպատրաստ վարչապետ: Բայց Կարապետյանն ասել է, որ պատրաստ է: Հազիվ թե նա չպատկերացներ, որ ասել պատրաստ եմ, նշանակում է նկատի ունենալ նաեւ անվտանգությունը, արտաքին քաղաքական խնդիրները, արցախյան գործընթացը:
մանրամասն՝ կայքում