Սարգսյանի վերջնախաղը
Քաղաքականություն1in.am | Ապրիլի մոդելափոխությանն ու վարչապետի փոփոխությանն ընդառաջ հայկական քաղաքական դաշտում ավելի ու ավելի հաճախ է դիտարկվում ֆորս-մաժորի հնարավորության հարցը, հատկապես, որ ներկայումս ծավալվում են քաղաքականության մեջ հրապարակի կամ փողոցի մասնաբաժինը ավելացնելու տարբերակները: Այդ դիտարկումներում բավականին հաճախ շոշափվում է նաև իշխանության ներկայիս և նախկին տարբեր մասնակիցների անունները, այն առումով, որ նրանք կարող են քայլեր ձեռնարկել Սերժ Սարգսյանին խանգարելու համար, ինչն էլ իր հերթին կարող է դառնալ հրապարակի ակտիվացման կատալիզատոր, բերելով արդեն լիովին նոր և անկանխատեսելի իրավիճակների:
Տեսականում, իհարկե Հայաստանի սոցիալ-հոգեբանական իրավիճակը ցանկացած ֆորս-մաժորի համար վառոդով լի պատրաստի տակառ է, սակայն գործնականում ֆորս-մաժորի հնարավորությունները գրեթե բացառվում են, քանի որ Հայաստանում քաղաքականության և քաղաքագիտության, ու թերևս նույնիսկ հասարակագիտության դասական կանոնները չեն գործում, եթե ընդհանրապես գործում է որևէ գիտության դասական կանոն: Կան բազմաթիվ գործոններ, տարբեր դաշտերում, որոնք գործնականում անհնար են դարձնում ֆորս-մաժորի ծավալումը, անկախ այն բանից՝ Սերժ Սարգսյանը գնում է վարչապետի պաշտոնի, թե ոչ:
մանրամասն ՝ կայքում