Վրաերթի արդյունքում 10-ամյա երեխա է զոհվել
ՀասարակությունԵրևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 10-ամյա Դավիթ Խաչատրյանը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ Վաչիկ Ադիլխանյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում իր համագյուղացի 5-ամյա երեխայի հետ Դավիթ Խաչատրյանը վրաերթի էր ենթարկվել:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։