Զոհերի թիվն անցնում է 5 տասնյակը․ նոր մանրամանսեր Կեմերովոյի ողբերգությունից
ԱշխարհԱԻՆ-ի նախնական տվյալներով՝ Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի զոհերի թիվը գերազանցել է 50-ը։ LifeShot-ի տվյալներով՝ ևս 14 զոհի մարմին հայտնաբերվել է չորրորդ հարկում գտնվող երկրորդ կինոսրահում։ Այսպիսով, 51 մարդ է զոհվել։ Հայտնի չէ, թե զոհերի թվում քանի երեխա կա։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ երկու զոհի մարմին արդեն ճանաչվել է։ Նրանք են՝ Ն․Սելեզենը, ով զոհվել է իր 38-ամյակից մեկ օր առաջ և 37-ամյա Դարսալիա Տ․-ն։
Շուրջ 70 մարդու ճակատագիր տվյալ պահին անհայտ է։
Դեպքի վայրում շարունակում են աշխատել հրշեջները և փրկարարները։