Կեմերովոյի հրդեհից տուժածների թվում հայեր կան
ԱմենաընթերցվածՌԴ Կեմերովո քաղաքի 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի կամ տուժածների թվում, ըստ նախնական տեղեկությունների, կան հայեր։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
«Նախնական տեղեկություններով հայեր կան տուժածների մեջ, առավել մանրամասն կհայտնենք հաջորդիվ»։
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի Կեմերովո մարզի «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը արդեն հասել է 53-ի, որոնցից նախնական տվյալներով` 9 երեխաներ են: 12 մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 70 մարդ անհետ կորած է համարվում։