Ինչպես է Վարդան ընդամենը 200 դոլարով հաջողակ բիզնես սկսել
LifeՄոսկվայաբնակ մեր հայրենակցուհին՝ պարուհի, երգչուհի, հաղորդավարուհի և հաջողակ բիզնես կին Վարդան (Վարդաուշ Մարտիրոսյանը) Instagram-ի իր էջում կիսվել է 200 դոլարով հաջողակ բիզնես սկսելու իր փորձով:
«Հավանաբար շատերը կզարմանան, եթե նշեմ, որ @varda_tm-ի ստարտային կապիտալը 200 դոլար է եղել: Շատերը կասեն, թե այդքան գումարով հնարավոր չէ սեփական գործը հիմնել: Իսկ ես չէի իմանա՝ ինչից սկսել, եթե այն ժամանակ ձեռքիս, օրինակ, միլիոն լիներ: Մեծ փողերը մեծ ռիսկ են ենթադրում: Իմ դեպքում որևէ ռիսկ չկար, և հնարավոր չէր պարտություն կրել: Ուստի ամեն անգամ ծիծաղում եմ, երբ շատ խելոքներ հետաքրքրվում են, թե որքան ժամանակ հետո ես կարողացա հետ վերադարձնել ներդրումները»,- գրել է Վարդան:
Նյութի աղբյուրը՝ այստեղ