Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանում է տեղակայվելու Հայաստանում
ԱշխարհՀայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում ձեւավորվում է Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանում:
Ինչպես հայտնում Հարավային ռազմական շրջանից, նպատակը Գյումրիում ՌԴ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության բարձրացումն է:
«Նախկինում Գյումրիում ՌԴ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության համար հատկացվում էին առանձին պարեկային խմբեր, սակայն դրանց կազմի մեջ մտնող զինծառայողները չունեին հատուկ պատրաստություն: Այսօր ստեղծվող ջոկատները համալրված կլինեն Վլադիկավկազում ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում պատրաստված մասնագետներով», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաեւ, որ զինվորական կարգապահության պահպանության, ճանապարհային երթեւեկության անվտանգության եւ Գյումրիում ռազմական կայազորում օբյեկտների պահպանության համար ձեւավորվում է ռազմական ոստիկանության ստորաբաժանում: «Անձնակազմը կստանա հատուկ տեխնիկա եւ կզինվի սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով եւ հատուկ միջոցներով»,- ասված է հաղորդագրությունում:
Գերատեսչությունում նշել են, որ անձնակազմի ընտրությունն իրականացնում են ռազմական հոգեբանները՝ պայմանագրային ծառայություն անցնող սպաներից, սերժանտներից եւ զինվորներից:
Գյումրիում 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ջոկատներից բացի՝ մինչեւ ռուսական բանակի ամառային ուսումնական շրջանը նախատեսվում է նաեւ ռազմական ոստիկանության եւս մի ստորաբաժանում ձեւավորել Երեւանի ռազմական կայազորում: