«Կնոջս հետ հարգանքով խոսիր, թե չէ կկոտրեմ գլուխդ»․ ֆուտբոլիստն սպառնացել է լրագրողին
ՍպորտԻստանբուլի» կիսապաշտպան Արդա Թուրանը վիճաբանություն է ունեցել լրագրողի հետ՝ իր կնոջն ուղղված հարցերի համար:
Ռեստորանից դուրս գալուց հետո Թուրանին և նրա կնոջը շրջապատել են լրագրողները: Լրագրողներից մեկը Թուրանի կնոջը հարցրել է նրանց հարսանիքի մասին՝ ակնարկելով, որ արարողությունը կազմակերպված էր շատ համեստ:
Դրանից հետո Թուրանի կինը ժեստով ցույց է տվել, որ փակում է բերանը և չի պատասխանելու հարցին, ինչին ի պատասխան՝ լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք Արդա Թուրանն արգելում է նրան խոսել:
Բարկացած Թուրանը գոռացել է լրագրողի վրա. «Հարգանքով խոսիր, թե չէ ես կկոտրեմ գլուխդ: Դու իմ կնոջ հետ ես խոսում»: