Հայերեն

«11 տարեկան երեխա, որին պիտի պահես». Անժելա Սարգսյանը՝ ԱՄՆ մեկնելու, դժվարությունների և սեփական գործն սկսելու մասին

Life
 

 

 

Դերասանուհի Անժելա Սարգսյանը տևական ժամանակ է` դստեր հետ բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ շարունակում է  մասնագիտական գործունեությունը, նկարահանվում հեռուստանախագծերում: Tert.am Life-ի հետ զրույցում Անժելան խոսել է ԱՄՆ տեղափոխվելու, ունեցած դժվարությունների, մասնագիտական գործունեության ու Հայաստան վերադառնալու հեռանկարի մասին:

 

Դերասանուհին խոստովանեց, որ ԱՄՆ–ում հաստատվելը սկզբնական շրջանում բարդ էր իր համար: Նա նշեց, որ կարևոր  չէ, թե որ  երկիր ես տեղափոխվում, քանի որ հայրենիքից դուրս ցանկացած այլ երկրում հաստատվելը դժվար է: «Երբ մարդը տեղափոխվում է որևէ տեղ, դուրս է գալիս կոմֆորտի իր զոնայից, քանզի ստիպված է կրկին անցնել այն ճանապարհը, որն անցել է իր հայրենիքում, հարազատների օգնությամբ։ Իմ պարագայում դա շատ ավելի դժվար տրվեց, որովհետև այստեղ ոչ ոք չունեի` առանց գումարի սկիզբ, բացի այդ, 11 տարեկան երեխա, որին պիտի պահես՝ հոգալով, գոնե, մինիմալ կարիքները:

 
 
Փառք Աստծո, հիմա այստեղ ունեմ նաև շատ լավ և հավատարիմ ընկերներ, ովքեր ամեն հարցում աջակցում են ինձ, օգնում։ Նրանց մեջ կան ինչպես հայեր, այնպես էլ այլազգիներ»,- ասաց դերասանուհին:

 

 

 

ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին խոսելիս Անժելան ընդգծեց, որ ինքը շարժման մարդ է։ «Տեղում դոփելն ինձ համար չէ։ Իհարկե, պատճառներից մեկն էլ Եվայիս ապագան ու կրթությունն է»,- նկատեց նա։

 

Անժելան  ինստագրամյան իր էջում օրերս գրառում էր արել այն մասին, որ ամեն ինչ զրոյից սկսելը դժվար է, բայց հետաքրքիր է ստուգել քո ուժը, համբերությունը, դիմացկունությունն ու փորձություններին պատրաստակամությունը: Դերասանուհուց հետաքրքրվեցինք` արդյոք սա նշանակում է, որ ուզում է ջնջել իր կյանքի նախորդ էջերը. «Կյանքիդ էջերը ջնջել չես կարող, որովհետև որպես մարդ, հարուստ ես քո փորձառությամբ։ Դժվարությունների միջով անցնելիս շատ լավ բնավորության գծեր ես ձեռք բերում, ինչպիսիք են  համբերատարությունը, ամեն վատ բանի մեջ լավը տեսնելը, մարդկանց ճանաչելը, որպես կին քո իրավունքները պաշտպանելը, «չէ» ասել սովորելը: Չեմ բացառում նաև, որ կան մարդիկ, ում մոտ հակառակ ռեակցիան է լինում»:

 

 

Դերասանուհին հայտնեց, որ ստեղծագործական նորություններ ունի` նկարահանվում է մեծ նախագծում, որը անկանկալ է լինելու և փակագծերը բացել առայժմ չի ցանկանում: «Բացի այդ, աշխատում եմ սեփական բիզնեսիս ստեղծման ուղղությամբ։ Թե ինչ բիզնես եմ սկսելու, կարող են իմանալ  իմ ինստագրամյան էջին հետևելով»,-ասաց նա:

 

Մասնագիտական գործունեությանը զուգահեռ, անձնական ճակատում փոփոխությունների մասին խոսել Անժելան չցանկացավ՝ նշելով, որ դա միայն իրենն է և որևէ մեկն իրավունք չունի այնտեղ մտնելու:

 

Տևական ժամանակ ԱՄՆ-ում գտնվող դերասանուհուց հետաքրքվեցինք, թե Հայաստանում ամենից շատ ում և ինչն է կարոտել. «Կարոտել եմ ընտանիքիս, բարեկամներիս, զարմիկներիս հետ հավաքույթները, ընկերներիս ու թատրոնս»։ Հարցին` մտածո՞ւմ է Հայաստան վերադառնալու մասին, թե՞ դեռ նման ցանկություն չունի, Անժելան պատասխանեց. «Հիմա դժվար է Հայաստան գալս, գործերս շատ են, սակայն երբ կարողանամ, անպայման, ուզում եմ գալ Հայաստան»:

Անահիտ Հակոբյան

 
 
 

Քյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու
Ամենադիտված