«Տնտեսության հերն ընենց չեն անիծել․․․»․ ի՞նչ է զգուշացրել Քոչարյանը Կարեն Կարապետյանին
Քաղաքականություն«Իրատես»-ը գրում է․
Ասում են, թե Կարեն Կարապետյանը, որը երբեք չի խզել հարաբերությունները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, վարչապետ նշանակվելուց առաջ հեռաձայնել է Ռոբերտ Սեդրակիչին և տեղյակ պահել «կատարվելիքի» մասին: Ըստ որոշ աղբյուրների, Ռոբերտ Քոչարյանը վերջինիս խորհուրդ է տվել` չգնալ-չմտնել նման բեռի տակ: «Կգնաս, կվարկաբեկվես, տնտեսության հերն ընենց չեն անիծել»,- ասել է երկրորդ նախագահը, որը վերջին շրջանում ավելի շատ ԱՄՆ-ում է բնակվում: