Հայերեն

1 շաբաթում 2 վթարն ինձ համար շատ էր. Իննա Խոջամիրյանը` իր հետ կատարվածի մասին

Life

«Վնասվածք ու կոտրվածք չունեմ, գլուխս եմ ուժեղ հարվածել: Ոչ մի լուրջ բան չկա»,- այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Իննա Խոջամիրյանը` անդրադառնալով իր հետ կատարվածին:

Դերասանուհին օրերս գիշերը տաքսիով վթարի է ենթարկվել, սակայն, բարեբախտաբար, վթարը ողբերգական ավարտ չի ունեցել, իսկ դերասանուհին իրեն լավ է զգում:

«Ենթադրվում է, որ ուղեղի թեթև ցնցում եմ ստացել, բայց բժշկի չեմ գնացել` ախտորոշումը չհաստատելու համար, քանի որ ախտորոշումն ավելի ցավոտ է (ժպտում է): Բայց ըստ ախտանշանների` սրտխառնություն, գլխապտույտ և այլն, դա է ենթադրվում: Ինձ հետ հիմա ամեն ինչ կարգին է: Կարծում եմ` նման ուժեղ հարված չի եղել, որ լուրջ հետևանքներ լինեին: Եթե հետևանք պարունակող բան լիներ, կուշաթափվեի տեղում: Բայց ամեն դեպքում ստիպված պիտի գնամ բժշկի` հարազատներիս ու ընկերներիս սիրտը հովացնելու համար: Պարզապես շատ ուժեղ սթրես եմ տարել, այսօր նույնիսկ աշխատանքի չեմ գնացել: Շնորհակալ եմ շատ իմ անձնակազմին, որովհետև փչացրել եմ նրանց աշխատանքային օրվա առաջին կեսը, վաղն էլ ինձ հանգիստ նտվել, բայց կարծում եմ, որ վաղն արդեն կմիանամ նրանց: Այս պահին տանն եմ: Հուսով եմ` ամեն ինչ կհարթվի»,- մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց դերասանուհին:

Սա մեկ շաբաթվա ընթացքում Իննայի հետ կապված 2-րդ վթարային իրավիճակն էր. առաջինի դեպքում ղեկին եղել է հենց դերասանուհին, սակայն ամեն ինչ լավ ավարտ է ունեցել:

«1 շաբաթվա ընթացքում ինձ համար մի քիչ շատ էր 2 վթարային իրավիճակ: Ժողովրդական մի խոսք կա`«Շառից փախչում ես, բայց շառն ինքն է քեզ գալիս, կպնում» (ժպտում է): Վերջերս սովորություն ունեմ երեկոյան իջնել կենտրոն, հետո ոտքով բարձրանալ տուն: Այդ օրն էլ այնպես ստացվեց, որ ուշ ժամ էր, որոշեցի վերջին 2 խաչմերուկում տաքսի նստել, որպեսզի շատ ուշ տուն չհասնեմ: Բացարձակ չէի պատկերացնի, որ նման իրավիճակ կստեղծվեր, որովհետև 00.00-ից անց էր, և քաղաքում հանգիստ իրավիճակ էր: Այդ պահին անծանոթ տղա կար, ով օգնեց, մեքենայից հանեց ու ճանապարհեց տուն, իսկ ես նույնիսկ շնորհակալություն չհայտնեցի, քանի որ շատ ուժեղ շոկի մեջ էի: Մեղավորը Mercedes-ի վարորդն էր, ով սահմանված արագությունից շատ ավելի արագ էր ընթանում: Փառք Աստծո, նա սթափ վիճակում էր, որովհետև մեր մեքենային հարվածելուց հետո կարողացավ կառավարել ղեկը, և արդյունքում ինքը հարվածեց ծառին: Բարեբախտաբար, վիրավորներ չկան»,- մանրամասնեց դերասանուհին:

Իննայի խոսքով` այս պահին ինքը փորձում է կազդուրվել, ավելին` այնպես անել, որ ամեն ինչ արագ մոռացվի:

«Չեմ ուզում իրավիճակը բարդացնել, և այս պահին ամենակարևորն իմ դրական վերաբերմունքը կլինի, քանի որ եթե ես բացասական վերաբերմունք ցուցաբերեմ, բոլորն ավելի շատ կանհանգստանան, իսկ ես դա չեմ ուզում»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Իննա Խոջամիրյանը:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը
Ամենադիտված