Ռուսաստանի հետևությունը քառօրյայից. ամբողջ պատկերն ու մասշտաբը
Քաղաքականություն1in.am | Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի հետ կապերի և հայրենակիցների հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը Երևանում հայտարարել է, որ Ռուսաստանը հետևություն է արել ապրիլյան քառօրյայից: Զատուլինը հայտարարել է, որ Բաքվին ներկայումս մատակարարվում է նախկին պայմանագրերով զենքը, իսկ Հայաստանին տվել են նորագույն սպառազինություն: Զատուլինը վերջին օրերին արդեն երկրորդ ռուսաստանցի պատգամավորն է, որ Հայաստանում անում է այդպիսի հայտարարություն՝ ապրիլյան քառօրյայից հետևություն անելու և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական գործակցությունը սահմանափակելու մասին:
Նախկինում Հայաստանից հնչող հարցադրումները ունեին մի ստանդարտ պատասխան՝ դա ընդամենը բիզնես է, և երբեմն էլ ստանդարտ պահեստային պատասխանը, թե Ռուսաստանը զենք է մատակարարում Բաքվին և այդպիսով վերահսկում նրան: Ապրիլին պարզվեց, որ դա բիզնես է, որի համար իրենց կյանքով վճարում են հայաստանցի զինվորները, ընդ որում՝ պարզվեց այնպիսի աղաղակող մասշտաբով, որ Մոսկվային անհրաժեշտ էր դուրս գալ ստանդարտից: Պահեստային ստանդարտից ռուսները ինքնաբերաբար դուրս եկան հենց քառօրյայի ընթացքում, քանի որ ակնհայտ դարձավ՝ նրանք չունեն վերահսկողություն Բաքվի նկատմամբ, իսկ եթե ունեն, ապա նշանակում է՝ իրենք են տվել հարձակման ուղղակի կամ անուղղակի հավանությունը:
մանրամասն՝ կայքում