Քոլեջի ուսանողուհիներին արգելվել է «կին» անվանել․ տեսանյութ
ՍպորտՄասաչուսեթս նահանգի ամերիկյան կանանց քոլեջի պրոֆեսորներին խնդրել են սովորողների հետ զրույցում խուսափել «կանայք» դիմելաձևից: Նրանց պետք է անվանել միայն «ուսանողներ»: Այդ մասին տեղեկացնում է yaizakon.com:
Ուսուցիչներին խնդրել են ձեռնպահ մնալ «մենք այստեղ բոլորս կին ենք» և նմանատիպ արտահայտություններից:
«Որքանով մենք տեղյակ ենք, մեր ոչ բոլոր ուսանողներն են իրենց որպես կին սահմանում»,- բացատրել է քոլեջի նախագահի պարտականություններն իրականացնող Սոնյա Սթիվենսը:
«Բայց մեր յուրաքանչյուր ուսանող իրավունք ունի ապրելու և սովորելու այնպիսի միջավայրում, որը զուրկ է ատելությունից և հարգում է իրենց ինքնությունը»,- ավելացրեց նա:
Այժմ քոլեջ կարող են ընդունվել ոչ միայն կին ծնվածները, այլև այն տղամարդիկ, ովքեր իրենց որպես կին են ճանաչ: