Ինչպես կանխել ատամնափուտը՝ բնական ճանապարհով
LifeՄեծ քանակությամբ քաղցր օգտագործելիս հաճախ մոռանում ենք մաքրել ատամները, որն էլ կարիեսի առաջացման իրական պատճառ է դառնում: Կարիեսի պատճառները, որպես կանոն, կախված են հենց մարդուց: Սա կարող է առաջանալ օրգանիզմում հանքանյութերի, այնպիսի ճարպալուծվող վիտամինների, ինչպիսիք են վիտամին A-ն, D-ն, E-ն և K-ն, և սննդարար տարրերի պակասից: Մի խոսքով՝ օրգանիզմը չի կարողանում յուրացնել սննդարար տարրերը: Բարեբախտաբար, դրա լուծումն էլ կա: Պետք է առողջության համար ճիշտ մթերքներ օգտագործել: Պետք է օգտագործել այնպիսի մթերքներ, ինչպիսիք են՝
Կոկոսի յուղ
Տավարի միս
Օրգանական բանջարեղեն
Ձավարեղեն Արգանակներ
Կարող եք նաև սննդային հավելումներ օգտագործել, օրինակ՝ ձկան յուղ:
Իհարկե, չենք ասում, որ պետք է հրաժարվել քաղցրից, սակայն ատամների մասին մոռանալ էլ պետք չի: