Հայաստանում ի՞նչն է վախեցրել Մոսկվային
ՔաղաքականությունԼրագիր | Երեւանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հարցերով հանձաժողովի համատեղ նիստը: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
Անցած շաբաթ Հայաստանում համատեղ նիստ է տեղի ունեցել Ռուսաստանի Դումայի մեկ այլ հանձնաժողովի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի հետ, որը գլխավորում է Կոնստանտին Կոսաչովը:
Նախկին այլախոհ եւ Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ ռուսների այցերը Հայաստան շատացել են, որովհետեւ զգացել են, որ Արեւմուտքն սկսել է «վերցնել» Հայաստանը: Նրա կարծիքով, դրա վկայությունն են Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը եւ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության, Արցախի նախագահի ԱՄՆ այցերը:
մանրամասն՝ կայքում