«Սուպեր մամա 2»-ը ապօրինի տարածողին գտել են (տեսանյութ)
Բաց մի թողեքՀայկ Մարությանի «Սուպեր մամա 2» ֆիլմը համացանցում ապօրինի տարածողին գտել են: Այդ մասին հայտարարել են հեղինակները: Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է վավերագրական ֆիլմը, որը պատմում է «Սուպեր Մամա 2», ինչպես նաև «ԱլաԲալաՆիցա», «Սիրո Գործակից» և «Սուպեր Մամա» ֆիլմերի ստեղծման մասին: Այդ ամենի հետ մեկտեղ անդրադարձել են նաև իրենց համար տհաճ դեպքին:
Կատակերգության հեղինակները չեն բարձրաձայնել այն մարդու անունը, ով առանց իրենց թույլտվության հրապարակել է ֆիլմը: Չնայած կրած մեծ վնասին՝ նրանք իրավապահ մարմիններն էլ չեն դիմել: Միայն զրուցել են տվյալ անհատի հետ: