Հայերեն

Ստեփանը կնոջ հետ ամիսներ շարունակ ապրել է առանց սեռական հարաբերության, իսկ նրա մայրը հարսին անդադար հարցրել է, թե ինչու չի հղիանում.հայ համասեռամոլի դժբախտ ամուսնությունը

Life

Հասարակական սաստիկ ճնշման պատճառով նույնասեռական (գեյ) տղամարդիկ հաճախ ստիպված են լինում ամուսնանալ կանանց հետ՝ իրենց սեռական կողմնորոշումը թաքցնելու նպատակով, սակայն նման հարաբերությունները մեծ բարդություններով են ընթանում:

«Ես ամուսնացա մամայիս պատճառով: Կյանքս դժոխքի էր վերածել, ամեն օր էդ թեման էր տանը,- պատմում է 32-ամյա Դավիթը (անունը փոխված է):- Ինձ թվում ա, հասկացել էր, որ աղջիկներն ինձ չեն հետաքրքրում, դրա համար էր ստիպում, որ ամուսնանամ, երեւի ուզում էր հանրությանը ցույց տալ, թե իր տղան մյուսների պես սովորական տղամարդ ա»:

Դավիթն ամուսնացել է մոր ընտրած աղջկա հետ, ում ընդամենը 4 ամիս է ճանաչել:

«Սկզբում մի քանի անգամ հարաբերություն ունեցանք, կինս արագ հղիացավ, դա ինձ շատ օգնեց, իրեն ասացի, որ հղիության ժամանակ չեմ ուզում սեքս անենք, որ իբր չվնասենք երեխային»,- հիշում է Դավիթը:

Ծննդաբերությունից որոշ ժամանակ անց Դավիթի նորաստեղծ ընտանիքում խնդիրներ են ծագել, նա այլեւս չի ցանկացել սեռական հարաբերություն ունենալ կնոջ հետ:

«Ես հասկանում եմ իրեն, ինքը սեքս էր ուզում իր սիրած տղամարդու հետ, բայց ես էլ էի նույնը ուզում՝ իմ սիրած տղամարդու հետ: Կինն ինձ համար սեքուալ առումով գրավիչ չէ, կարող է ընկերուհի լինել, բայց ոչ սիրուհի»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Դավիթը ստիպված է եղել արհեստականորեն վեճեր հրահրել, վիրավորել է կնոջը տարբեր առիթներով, որպեսզի վերջինիս մոտ մարի սեռական ցանկությունն իր նկատմամբ:

«Արդյունքում էդ վեճերն էնքան խորացան ու լրջացան, որ կինս հեռացավ ինձնից, հիմա էլ չի թողնում երեխայի հետ շփվեմ: Ես մորս եմ մեղադրում էս ամենում, ինքը ստիպեց, որ ամուսնանանք: Հիմա բոլորս էլ դժբախտ ենք՝ երեխաս նույնպես»,- ասում է Դավիթը:

Երեւանի Պետական Բժշկական Համալսարանի Սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, Սեքսոլոգիայի կլինկայի բժիշկ Նարինե Ներսիսյանը կարծում է, որ ստի վրա կառուցված միությունում չի կարող երջանկություն լինել:

«Երբ հասուն մարդը՝ անկախ իր սեռային ինքնությունից եւ անկախ թե ինչ է նա անում, առաջնորդվում է ոչ թե իր, այլ հասարակության թելադրանքով, ապա այդ պահին նա դեմ է գնում իր սեփական կամքին, անում է մի բան, ոչ թե որովհետև ուզում է այդ բանն անել, այլ որովհետև ստիպված է անել: Նման դեպքերում մարդու ներաշխարհում տեղի են ունենում ինքնաստրկացման եւ ինքնաոչնչացման գործընթացներ, որ հավասարազոր է ինքնասպանությանը»,- ասում է սեքսոլոգը:

Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ-սեքսոլոգ Անդրանիկ Ղարիբյանը եւս նշում է, որ գեյ տղամարդու եւ հետերոսեքսուալ կնոջ ամուսնական կյանքում խնդիրներն անխուսափելի են:

«Կինը որպես կանոն տղամարդու մոտ առկա սեռական ռեակցիաները ընկալում է, որպես սիրո դրսեւորում, եւ եթե չեն լինում համապատասխան ռեակցիան, առաջինը, ինչ կինը մտածում է, այն է, որ տղամարդը իրեն չի սիրում։ Կնոջ մոտ հենց առաջին էպիզոդից կարող է ձեւավորվել տպավորություն, որ տղամարդը իրեն չի սիրում, կամ դավաճանում է մեկ այլ կնոջ հետ, ինչն էլ դառնում է արդեն միջանձնային խնդիրների զարգացման պատճառ»,-նշում է նա։

Անկայուն սեռական կյանքը բազմաթիվ խնդիրների կարող է հանգեցնել: Անդրանիկ Ղարիբյանի խոսքով՝ կինը հաճախ սկսում է վատ վերաբերվել իրեն չբավարարող ամուսնուն, ինչն էլ ավելի է խորացնում տղամարդու մոտ առկա խնդիրները, իսկ կանանց մոտ որպես կանոն առաջանում են սեռական նեւրոզները, որոնք կապված են սեռական հարաբերությունների սակավաթիվ եւ ոչ մշտական լինելու հետ։

Նույնասեռական մեկ այլ տղամարդ՝ 34-ամյա Ստեփանն (անունը փոխված է) ամուսնացել է սեփական կամքով, իրեն թվացել է, թե կարող է կնոջ հետ ընտանիք կազմել, թեեւ գիտակցել է, որ իրեն դուր են գալիս տղամարդիկ:

«Ես նախքան ամուսնությունը կնոջ հետ սեռական կապ չէի ունեցել ու չգիտեի, որ ինձ մոտ չի ստացվի: Էրեկցիա չկար, ինչ անում էինք, չէր ստացվում»,- հիշում է Ստեփանը:

Կանանց հետ ամուսնացած գեյ տղամարդիկ հաճախ դիմում են սեքսոլոգների, որպեսզի օգնություն ստանան կեղծիքը շարունակելու համար:

«Իրենց հիմնական խնդիրը էրեկցիան է լինում: Իհարկե, պահի տակ կարող է լինել էրեկցիա`հիմնականում իրենց երեւակայությունների հաշվին, բայց երբ կպնում են կնոջ մարմնին, թուլանում է, քանի որ նրանց սեռական ֆիզիոլոգիան սովորել է հակազդեցության գրգռման ռեակցիա դրսեւորել այլ տեսակի նյարդային գրգիռներից։ Էրեկցիա ունենալու համար դիմում են բժիշկների, խթանիչներ են ուզում: Բայց ես իրենց հենց սկզբից ասում եմ, որ սա խաբեություն է, որը երկար չի կարող տեւել»,- ասում է բժիշկ Նարինե Ներսիսյանը:

Նա նշում է, որ բացառապես խթանիչների շնորհիվ շարունակվող սեռական հարաբերությունները լավագույն դեպքում մի քանի տարի են տեւում, իսկ դրանից հետո կարող են առաջանալ լուրջ եւ անդառնալի առողջական խնդիրներ:

«Օրգանիզմը «հասկանում է», որ իրեն չարաշահում են և հետագայում կարող է «վրեժ լուծել» այդ չարաշահման համար, եւ արդյունքում ամբողջ սեռական կյանքը կարող է խաթարվել»:

Ստեփանը կնոջ հետ ամիսներ շարունակ ապրել է առանց սեռական հարաբերության, իսկ նրա մայրը հարսին անդադար հարցրել է, թե ինչու չի հղիանում:

«Մի օր աշխատանքի էի, տնից զանգեցին-կանչեցին: Գնացի, ախպերս մեր տանն էր, հասկացա, որ լուրջ խոսակցություն է լինելու: Կինս ասել էր, թե ինչու չի հղիանում: Ինձ հարցրին, թե ինչու մենք սեքսով չենք զբաղվում, ես էլ անկեղծ ասացի, որ ինքը ինձ դուր չի գալիս: Բայց եղբայրս մխիթարեց, ասեց, որ ամուսնության առաջին շաբաթը իրենց մոտ էլ չի ստացվել, թե բոլորի մոտ էլ խնդիրներ լինում են: Ու այդպես սկսվեց մեր «բուժման» փուլը»,- պատմում է Ստեփանը:

Ստեփանն ու կինը ամիսներ շարունակ հոգեբանների, գինեկոլոգների եւ սեքսոլոգների են այցելել, որպեսզի նրանք օգնեն իրենց վերականգնելու էրեկցիան, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցել:

«Ինձ մոտ ցանկություն այդպես էլ չառաջացավ ու ես կնոջս պարզապես ասաց, որ նա պետք է հեռանա: Այդպես էլ բաժանվեցինք: Հետո իմացա, որ շատերի մոտ բամբասել էր իմ մասին, ասել էր, թե գեյ եմ»,- նշում է Ստեփանը:

ԼԳԲՏԻ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը «Մեդիալաբին» տված հարցազրույցում նշում է, որ կանանց հետ ամուսնական կյանք վարող գեյ տղամարդիկ վախենում են ի հայտ գալ, սակայն, իրենց տեղեկություններով, նրանց թիվը շատ մեծ է:

Իրավապաշտպանի խոսքով՝ մի կողմից նման տղամարդիկ հասարակական ճնշման զոհն են, սակայն մյուս կողից էլ իրենք են ընտրել այդ տարբերակը՝ որպես հեշտ միջոց:

«Շատ քիչ դեպքերում է, որ կանայք տեղյակ են, թե ում հետ են ամուսնացել: Կանանց հաճախ բռնության են ենթարկում, որ ինֆորմացիան հանկարծ դուրս չհանի: Եղել է դեպք, երբ կինը բռնացրել է ամուսնուն տղամարդու հետ, ամուսինը ֆիզիկական բռնության է ենթարկել նրան, որպեսզի կինը ընթացք չտա, վախենա խոսի այդ մասին: Այսպիսի ընտանիքներում բռնությունն ընդլայնվում է, բայցեւ կոծկվում է»,- «Մեդիալաբին» ասում է Հովսեփյանը:

Մամիկոն Հովսեփյանը կարծում է, որ եթե հասարակությունն անհատին ընդուներ այնպիսին, ինչպիսին կա, կամ գոնե անտարբեր լիներ՝ թե նա կամուսնանա, թե ոչ, գեյ տղամարդիկ ստիպված չէին լինի ամուսնանալ:

«Ընտանիքը, ազգականները անդադար ճնշում են՝ թե պիտի ամուսնանաս դեռ վաղ տարիքից: Եվ ամուսնություն ասելով հասկացվում է կնոջ և տղամարդու ամուսնությունը: Դրա պատճառով էլ շատ գեյեր ասում են, որ ինչ-որ տարիքում պիտի ամուսնանան, որ ծնողներն էլ չճնշեն: Ասում են՝ կամ պիտի ամուսնանամ կամ երկրից գնամ: Շատ քչերն են այլ տարբերակ գտնում,համարձակվում դեմ գնալ ծնողներին»:

Ըստ իրավապաշտպանի՝ խնդիրը կարող է լուծվել հասարակական վերաբերմունքի փոփոխության շնորհիվ, սակայն ներկայումս հասարակական կարծիքը խիստ անհանդուրժող է նույնասեռականների նկատմամբ:

«Նախապաշարումներից հավասարություն» Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի ուսումնասիրության տվյալներով՝ Հայաստանի բնակչության 90%-ը դեմ է ԼԳԲՏԻ անձանց` համաձայնելով, որ պետք է օրենքով սահմանափակվեն նրանց իրավունքները: Ուսումնասիրությունն անցկացվել է 2015թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին Երեւանի եւ Հայաստանի բոլոր մարզերի թվով 1017 բնակիչների շրջանում: Հարցվածների 90%-ից ավելին նշել է, որ չի ցանկանում փողոցում հանդիպել նույնասեռական զույգերի:

«Ես կարծիքներ եմ լսում, որ ասում են, թե ինչ ուզում եք արեք, բայց մեր աչքից հեռու: Բայց վստահ եմ, որ եթե տանն էլ անես, քիթը կմտցնեն քո կյանքի մեջ: Հարեւաններից սկսած քեզ կանհանգստացնեն»,- ասում է Մամիկոն Հովսեփյանը:

Իսկ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Նարինե Ներսիսյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ յուրաքանչյուր անձ կարող է իր մեջ ուժ գտնել՝ իր ցանկացած կյանքով ապրելու համար:

«Ծնողը ծնող է մինչեւ որոշակի տարիք, դրանից հետո կամ ընկեր է, կամ ընկեր չէ: Քո փոխարեն ոչ ոք չպիտի որոշում կայացնի»,-նշում է Նարինե Ներսիսյանը:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Ինչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանԻշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանՆա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանԿալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանՄենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՈւժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան»
Ամենադիտված