Ծնողները ծեծել են աղջկան՝ ամուսնությունից հրաժարվելու պատճառով
ԱշխարհԱՄՆ Տեխաս նահանգում ծագումով իրաքցի զույգին մեղադրում են 16-ամյա դստեր հետ դաժան վերաբերմունքի և նրան ըստ պայմանավորվածության ամուսնանալ ստիպելու մեջ։ Այս մասին հաղորդում է KSAT հեռուստաալիքը։
Ոստիկանությունում հայտնել են, որ ծնողները Մաարիբ էլ Հիշմավիին, ով այդ ժամանակ 15 տարեկան էր, ծեծել են, վրան տաք յուղ լցրել և խեղդել՝ նրան ստիպելով համաձայնել ամուսնանալ։ Տեղի ոստիկանության շերիֆ Խավյեր Սալազարը հայտնել է, որ ապագա ամուսինն աղջկա համար 20 հազար դոլար էր վճարել։
Էլ Հիշմավին փախել է տնից։ Սալազարի խոսքով՝ նրան գտել են մարտի կեսերին և հոգաբարձուների ծառայություն ուղարկել։ Աղջկա անհետանալու մանրամասներն իմանալուց հետո նրա 5 քույրերին և եղբայրներին ևս համապատասխան ծառայություններ են ուղարկել, իսկ ծնողներին՝ կալանավորել։
Սալազարի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, աղջկա փեսացուին ևս մեղադրանք կառաջադրվի։