Այս խելագար աղջիկը հեռացրել է կողերն ու ատամները՝ հանուն գեղեցկության․ տեսեք՝ ինչ տեսք ունի նրա մարմինը հիմա / լուսանկարներ
Life26-ամյա վենեսուելացի մոդել Ալեյրա Ավենդանյոն, գեղեցկության հետևից սլանալով, հեռացրել է ատամներն ու կողերը։ Նա նշում է, որ բոլոր կանայք պետք է նման միջամտությունների դիմեն, որպեսզի գեղեցկացնեն իրենց մարմինը։
Ալեյրան ընդհանուր առմամբ քսան վիրահատության է ենթարկվել։
Աղջիկը մեծացրել է կուրծքը, շրթունքներն ու հետույքը։ Նա նաև լիպոկսացիա է արել, երկարացրել է վիզն ու ուղղել քթի ձևը։ Ավեդանյոն ամբողջովին հեռացրել է առողջ ատամները, դրանք իմպլանտներով փոխարինելով, միայն այն բանի համար, որ ժպիտն իդեալական լինի։ Մոդելը լրջորեն փոխել է իր մարմինը, բայց այդքանն էլ իրեն բավարար չի թվացել և նա սկսել է աշխատել գոտկատեղի վրա։ Ավեդանյոն օրերով կորսետ է կրել, ինչի արդյունքում սարսափելի տանջանքների է ենթարկվել և ջարդել է կողերը։