Ռեստորանի մատուցողուհին թքել է պատվիրված սննդի մեջ․ տեսանյութ
ԱշխարհՀամացանցում հայտնված տեսանյութը, որտեղ արագ սննդի ամերիկյան ռեստորաններից մեկում աշխատակցուհին այցելուների աչքի առաջ թքում է սննդի վրա, մեծ իրարանցում է առաջացրել՝ տեղեկացնում է NBC Montana-ը:
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Միզուլա քաղաքում՝ Pita Pit ռեստորանային ցանցի մասնաճյուղերից մեկում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ռեստորանի աշխատակցուհին այցելուի հետ վեճից հետո թքում նրա համար պատրաստված սննդի մեջ, այնուհետև նետում այն վաճառասեղանի վրա՝ ասելով. «Սա նրա համար, որ արդեն երեք գիշեր է՝ ես տուն եմ ուզում գնալ»: Վիճաբանության պատճառը հայտնի չէ:
Վիրավորված հաճախորդուհին տեսանյութը տեղադրել է Facebook-ում, որտեղ այն դիտել են մոտ 385 հազար անգամ: Ռեստորանի տերերը նրանից ներողություն են խնդրել՝ հավատացնելով, որ այդ արարքի հեղինակն այլևս չի աշխատում ռեստորանում