Այսպիսին նրան չեք տեսել․ 37-ամյա Ագիլերան առանց շպարի լուսանկարվել է ամսագրի համար․ լուսանկարներ
Life
Քրիստինա Ագիլերան շատ, շատ տաղանդավոր երգչուհի ու հոյակապ արտիստ է։ Վերջերս հայտնի երգչուհին պատմել է, որ հարաբերություններ է ունեցել նույնասեռական տղամարդու հետ, որից հետո երգչուհին հայտնվել է Paper ամսագրի էջերին ու շապիկին (այն նույն ամսագրի, որի համար Քիմ Քարդաշյանն է նկարահանվել)։





37-ամյա Քրիստինա Ագիլերան գրեթե բոլոր լուսանկարներում առանց շպարի է։



Ֆոտոշարքի հեղինակը Զոի Գրոսմանն է։ Ի դեպ, ֆոտոշարքի ոճի ու առանց շպարի լուսանկարվելու մտահղացման հեղինակը հենց երգչուհին էր, որը չէր վախեցել ներկայանալ այնպիսին, ինչպիսին կա։

«Ես չեմ հրաժարվում շպարից, պարզապես ես միշտ սիրել եմ փորձարկումներ, պաշտել եմ թատրոնն ու սյուժետային գիծ կառուցելու, բեմի վրա կամ տեսահոլովակում որևէ պերսոնաժ մարմնավորելու հնարավորությունը։ Իմ բնույթով ես կատարող եմ ․․․ Ինձ շարժում է պետք՝ լինել նկարիչ, ստեղծել ու փոխվել»,- ասել է երգչուհին։