Քեյթ Ափթոնը ցնցել է իր հարսանեկան բաց զգեստով (լուսանկարներ)
Life
Ամերիկացի մոդել և դերասանուհի Քեյթ Ափթոնը, որն ամուսնացել է անցած տարվա աշնանը, Instagram-ում մի քանի լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր հարսանեկան զգեստը, որն ապշեցրել է համացանցի օգտատերերին:
Ինչպես նշում է Life-ը, արարողության հանդիսավոր մասի ժամանակ 25-ամյա Քեյթը հայտնվել է ավանդական սպիտակ զգեստով, սակայն երեկոյան նա բաց և կիսաթափանցիկ զգեստ է կրել, որն ընդգծել է նրա մարմինն ու ներքնազգեստը:
Ափթոնի երկրպագուները և հետևորդները հավանել են նրա արտասովոր և անկեղծ լուսանկարները՝ ավելի քան հարյուր հազար հավանություն և հարյուրավոր մեկնաբանություններ թողնելով գրառման տակ: