Ռուսաստանի ու Թուրքիայի աննախադեպ մեկուսացումը. ինչ դիրքում է Հայաստանը
ԱշխարհԼրագիր | Երկուշաբթի համաշխարհային քաղաքականությունում կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք կարող են ազդել պատմության հետագա ընթացքի վրա: ԱՄՆ-ն ու Եվրոպայի երկրներն ավելի քան 90 ռուս դիվանագետի են վտարել, ընդ որում, ԱՄՆ-ն վտարել է միանգամից 60 հոգու:
Միաժամանակ, հայտարարվել է, որ Մեծ Բրիտանիայում ոստիկանություն են ուղարկվել ռուս օլիգարխների անօրինական սեփականությունը կալանքի տակ վերցնելու գործերը:
Ռուս փորձագետները դա գնահատել են Ռուսաստանը «փակելու» ճանապարհին վերջին քայլ. Մոսկվան հայելային պատասխան կտա եւ կվտարի արեւմտյան դիվանագետներին, որը կհանգեցնի հարաբերությունների գրեթե դադարեցման: Առավել եւս, եթե Արեւմուտքում ռուս օլիգարխների սեփականության բռնագրավման գործընթաց սկսվի:
Երկուշաբթի կայացել է ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը: Մասնակիցները ընդհանուր հայտարարի չեն եկել, որովհետեւ, ինչպես հաղորդվում է, ԵՄ-ն չի կարողացել պարզել Սիրիա թուրքական ներխուժման եւ Թուրքիայում ձերբակալությունների պատճառները: Հայտնի չէ՝ արդյոք Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ կկիրառվեն, սակայն կարելի է արձանագրել, որ Էրդողանը կոշտ նախազգուշացում է ստացել Բրյուսելից:
մանրամասն ՝ կայքում