Հայերեն


«Նենց կայֆ ա լռելը, չեք պատկերացնի». Լևոն Հարությունյանն անկեղծացել է

Հասարակություն

Թատրոնի միջազգային օրվա առիթով դերասան Լևոն Հարությունյանը և ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն այսօր հանդիպեցին լրագրողների հետ, խոսեցին թատրոնի խնդիրներից, անդրադարձան դրանց լուծման հնարավոր ելքերին:

Խոսելով թատրոնի միջազգային օրվա, մասնավորապես՝ հայաստանյան թատերական կյանքի տեմպերի ու որակի մասին, Լևոն Հարությունյանը հռետորական հարց  հնչեցրեց. «Նայեք, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում թատրոններին՝ ամեն քայլափոխի ուղղակի ստորացնում են: Ո՞նց կարելի է նման պայմաններում՝ թատրոնի մարդն ուզենա ինչ-որ բան փոխել: Նախևառաջ վերևում պետք է ուզենան առհասարակ մշակույթում ինչ-որ բան փոխեն, իսկ դրա համար պետք է հայտնվի իսկական լիդեր ու սկսի փոխել համակարգը՝ վերևից ներքև: Էս երկիրը պետք է ոտքից գլուխ փոխել, հերթով կարգի հրավիրելով բոլոր ոլորտները՝ սկսած տնտեսությունից՝ մինչև մշակույթ: Դրա համար պետք է ցանկություն լինի, իսկ նման ցանկություն այս երկրում բացարձակապես չկա: Գիտե՞ք, ես արդեն ուզում եմ անընդհատ լռեմ այս երկրում: Նենց կայֆ ա էդ լռելն արդեն էս երկրում, չեք պատկերացնի»:

Խոսելով թատերական ոլորտում առկա խնդիրների մասին՝ Նիկոլայ Ծատուրյանն անդրադարձավ ֆինանսավորման մեխանիզմներին ու դրանից բխող հետևանքներին.

«Մոսկվա եմ գնում, տեսնում եմ՝ ինչ վերաբերմունք է այնտեղ արվեստի նկատմամբ, ինչ ուշադրություն է դարձնում նույն Պուտինը արվեստին: Ուղղակի ասելու բան չկա: Հիմա վերադառնանք մեր իրականություն և նախևառաջ խոսենք այն կրճատումների մասին, որ վերջերս արվեցին: Խոսեմ հենց Գյումրու թատրոնի մասին, որտեղ ես գեղարվեստական խորհրդական եմ, և որն ունի ընդամենը 34 անդամ:

Հիմա ամեն րոպե մտածում են, որ դա էլ պետք է կրճատել: Է հա, հետո՞, մինչև ո՞ւր: Կամ՝ նոր ներկայացում ես ուզում բեմադրել, կա պետպատվեր, ինչ ուզում ես՝ բեմադրի, քեզ ասում են՝ կարող են տալ ընդամենը 1.5-2 մլն դրամ գումար: Բայց ես կարող է մի մեծ, ծավալուն բան եմ բեմադրում, ի՞նչ անեմ:

Վերջերս էլ կառավարությունը թատրոնից ինչ-որ 20 տոկոս գումարի հետվերադարձի մասին օրենք էր ուզում ընդունել: Իբր շատ էինք դիմանում, հիմա էլ՝ սա: Հավաքվեցինք մի քանի հոգով, գնացինք, բացատրեցինք կառավարությանը, որ նման բան չի կարելի անել, ասացին՝ հա՜, ճիշտ եք ասում, մենք չէինք մտածել: Ա՛յ, այս մոտեցումն է ամենուրեք տիրում: Երբ ինձ տվեցին վաստակավոր դերասանի կոչում, ես ասացի՝ ախր ես դերասան չեմ, ես բեմադրիչ եմ, եթե որոշել եք տալ, գոնե արվեստի վաստակավոր գործիչ տվեք, մտածեցին, մտածեցին, վերջը ասեցին՝ բայց դերասանը ավելի լավ չի հնչո՞ւմ… Այսինքն՝ էնքան անտեղյակ են ամեն ինչից, հիմա մենք այստեղ նստել՝ վատ որակով ներկայացումների մասին ենք խոսում»:

Նա տեղեկացրեց, որ մտածում է ահագնացող արտագաղթի թեմայով ներկայացում բեմադրելու մասին. «Ես արդեն ամեն օր մտածում եմ՝ էդ ինչպե՞ս կարող էին Բյուզանդիայի ու Ասորեստանի նման հզոր պետությունները վերանալ երկրի երեսից, իսկ Հայաստանը չի՞ կարող: Այսօրվա ահագնացող արտագաղթը տանում է նրան, որ Հայաստանը մի օր էլ պարզապես չի լինի: Մի զարմացեք. բայց արտագաղթի հետևանքները հստակ երևում են նաև թատրոնում:

Երբ տարեցտարի բողոքում ենք հանդիսատեսի պակասող թվից, մի՞թե չենք հասկանում, որ դա տեղի է ունենում նաև Հայաստանից հեռացող մարդկանց հաշվին: Իսկ եթե չկա հանդիսատես, էլ ինչի՞ համար է թատրոնը, էլ չեմ ասում՝ պետությունը: Վերջերս ես սկսել եմ մտածել արտագաղթի մասին ներկայացում բեմադրելու ուղղությամբ և շատ լուրջ եմ մտածում»:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված