Հայերեն

Հայրիկի հետքերով. Արսեն Սաֆարյանի դստեր քայլերը Երգի թատրոնում, և Արթուր Գրիգորիչի արձագանքը

Life

Երգիչ Արսեն Սաֆարյանը դուստրը` 15–ամյա Էլենը, սովորում է Երգի պետական թատրոնում և գնում է հոր հետքերով։  Շուտով Էլենը լսարանին կներկայացնի Գրիգոր Կյոկչյանի և Հայկ Ղևոնդյանի «Մամ ջան» երգի «քավըր» տարբերակը։ Tert.am Life–ի հետ զրույցում Արսենը պատմել է, թե ինչպես արձագանքեց, երբ դուստրը որոշեց գնալ իր հետքերով։ Պարզվում է` երաժշտական գեներն իրենց ազդեցությունն ունեցել են. Արսենի որդին` Արթուրը, ևս երգում է։ Հայրիկն աջակցում է երեխաներին, միաժամանակ, հետևողական է, որպեսզի հոբբին բացասական չանդրադառնա նրանց կրթության վրա։

 

«Փոքր հասակից թե՛ Էլենին, թե՛ Արթուրին տրամադրել եմ, որ ես  կարող եմ աջակցել իրենց, սակայն իրենք չպետք է անտեսեն կրթությունը։ Դա է առաջնայինը, որովհետև երգիչն օրինակ է հասարակության համար և պետք է լինի կիրթ, կարողանա խոսել։ Երգչին չեն սիրում միայն  իր երգերի համար։ Աղջիկս հիմա սովորում է Ֆրանսիական քոլեջում, ավարտելուց հետո, անպայման, պետք է ընդունվի բուհ, զուգահեռ երգով էլ կզբաղվի։ 2 տարի առաջ դուստրս ասաց, որ ցանկանում է երգել, կինս էլ սատարեց նրան։ Ես չեմ սիրում, երբ ծնողներն են երեխաներին պարտադրում զբաղմունքներ։ Քանի որ դա իր ընտրությունն էր, որոշեցի իրեն ուղարկել Երգի պետական թատրոնի քոլեջ,– ասաց Արսենն ու հավելեց` Էլենը երգչուհի կդառնա՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։ –Երբ Էլենը մի քիչ էլ մեծանա և որոշի դառնալ երգչուհի, ես գիտեմ` ինչ է պետք անել։ 2-3 տարում անհատական պարապմունքներով կարող եմ իրեն պատրաստել որպես պրոֆեսիոնալ բեմի արտիստի։ Դա իրեն խոստացել եմ, սակայն այս փուլում կարևորում եմ բազային կրթությունը, լեզուների իմացությունը»։

 

 

Արսենի սերնդի համար շատ կարևոր էր Արթուր Գրիգորիչի կարծիքը։ Նրանից հետաքրքրվեցինք, թե երաժիշտն ինչ կարծիք է հայտնել Էլենի մասին։ «Շատ ուրախացավ և դրական վերաբերեց։ Էլենի մեջ տեսավ շատ բան, որ ժամանակին իմ մեջ էլ չէր տեսել։) Սկսեց Էլենին ընդգրկել մյուզիքլներում` իբրև  երգող դերասանուհի։ Չնայած Էլենը սիրուն բալիկ է (որպես պապա գլուխ գովեմ:)), սկսեցին իրեն տալ չար դերեր, որոնք «խարակտերի» առումով ավելի դժվար է ներկայացնել։ Դա ինձ ուրախացնում է, որովհետև խոսում է իր մեջ եղած  տաղանդի մասին։ Արթուր Գրիգորյանն իր մեջ զգացել է նույն բանը, ինչ ժամանակին իմ մեջ` ոչ թե ձայնի հզորություն, այլ մաքուր երգեցողություն։ Դա կամ ունենում ես, կամ ոչ, ձեռքբերովի չէ։ Դա կարևոր հատկություն է, որովհետև կարող ես լինել շատ կիրթ երաժիշտը, սակայն չունենաս մաքուր երգեցողություն, առանց որի չես կարող կենդանի երգել»,– նկատեց նա։

 

Անդրադառնալով դստեր կատարմամբ երգին, որը շուտով կլինի համացանցում, Արսենն ասաց, որ սա չի նշանակում, որ Էլենը սկսելու է 2-3 ամիսը մեկ նորությամբ հանդես գալ, պարզապես, օգնել է իրականացնել աղջկա ցանկությունը։ «Երբ ինձ ասաց, ընտրել է Գրիգոր Կյոկչյանի և Հայկ Ղևոնդյանի «Մամ ջան» երգը, առաջին հայացքից անհասկանալի էր երգի ընտրությունը։ Գուցե, նրանից էր, որ այս ստեղծագործությունը երգում են տղաներ, սակայն նա ասաց, որ կարող է երգել երրորդ դեմքով։ Ես դեմ չգնացի։ Իմ լավ ընկերոջ` Սերգեյին խնդրեցի դաշնամուրով ։ նվագակցել։ Շատ գեղեցիկ է ստացվել»,– պատմեց երգիչը

 

 

Երկար տարիներ լինելով այս ասպարեզում` Արսենը տիրապետում է բոլոր նրբություններին, անցել է նաև հիասթափության ճանապարհով։ Թեև նա վերապահմամբ է վերաբերում, նույնիսկ «ոլորտ» ասվածին, չի պատրաստվում  դստերը հետ պահել այս ասպարեզից։  «Ինչ ոլորտ... գուցե բացասական  եմ արտահայտվում, սակայն ոլորտն այսօր անձնական առիթներն են` ծնունդ, կնունք, հարսանիք։ Ամեն դեպքում, որքան ուզում ես հեռու պահի, չի օգնի։ Պետք է ոչ թե հեռու պահել, այլ ճիշտ ուղղություն ցույց տալ։ Իր առավելությունն այն է, որ ես ավելի քան 20 տարի է, այս դաշտում եմ, տիրապետում եմ ինֆորմացիային և կարող եմ իրեն ճիշտ ուղղություն ցույց տալ իրեն։ Ես իր ճանապարհը, միայն այս դաշտում չեմ տեսնում, որովհետև այս դաշտը սահմանափակ է։ Ամենակարևորն այն է, որ նա երաժիշտ–երգչուհի լինի։ Ժամանակը  ցույց է տալիս, որ իրականում մնում են նրանք, ովքեր երաժիշտ–երգիչ են։ Չեմ ուզում վիրավորել որևէ մեկին, բայց այս դեպքում շատ ավելի մեծ են շանսերը առանձնանալու և երգի միջոցով արտահայտելու իր անհատականությունը։ Եթե պետք է երգի, ռադիոյով լսեն, սակայն չհասկանան` Էլե՞նն է, Նարինե՞ն, թե՞ Վարդիթեռը, ավելի լավ է, չերգի»,– շեշտեց Արսենը։

 

Հայրիկն օգնում է դստերը, սակայն Էլենի խնդիրը բարդանում է` պետք է ապացուցի, որ արժանի է լինելու այդ տեղում, ոչ թե հայտնվել է ծանոթի միջոցով։ Արսենն ուրախությամբ նշեց, որ մինչև օրս դստեր մասին դրական կարծիքներ են գրել. «Հուրախություն ինձ, կողքից իրեն նայում են որպես անհատականության։ Իհարկե, փաստ է, որ իմ աղջիկն է, սակայն  իր վիդեոները 5 անգամ ավելի շատ դիտումներ են ունենում, քան իմ երգերը։ Մեկնաբանություններում էլ գրում են` ապրես, արժանի ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում, ոչ թե` ծանոթով է հայտնվել այս դաշտում»։

 

ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված