Հայերեն

Էմմա Մանուկյանը՝ իր երազանքի ու մարդկանց՝ թատրոն հաճախելու մասին

Life



 

 

Մարտի 27-ին նշվում է  Թատրոնի միջազգային օրը: Մասնագիտական, տոնական օրը   թատրոնի և կինոյի դերասանուհի Էմմա Մանուկյանը, ով շատերին հայտնի է նաև հեռուստասերիալներից, սկսել է հենց թատրոնից՝ առավոտյան ներկայացման փորձի գնալով:

 

Tert.am Life-ի հետ զրույցում Հ.Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհին ասաց, որ թատրոնն աշխարհում այն տեղն է, որտեղ իրեն ամենալավն է զգում:

 

«Թատրոնի բեմն այն տեղն է, որի հետ ես կապում եմ իմ ապագայի բոլոր երազանքները, բոլոր այն դերերը, պատմությունները, որ ուզում եմ խաղալ, ես պատկերացնում եմ թատրոնի բեմում: Իմ բոլոր երազանքները այդ քառակուսի տարածքի հետ են կապված»,-ասաց Էմման ևնշեց, որ իր համար ամենամեծ գնահատականը հանդիսատեսի ծափահարություններն են, գոհունակ աչքերն ու հուզմունքը, որ տեսնում  է ներկայացման ավարտին։ Նրա խոսքով` միայն դրա համար արժե աշխատել թատերական ասպարեզում:

 

 

Դերասանուհուց հետաքրքվեցինք, արդյոք մեր օրերում թատրոնն ունի հանդիսատեսի պակաս, ինչին նա պատասխանեց, որ նման խնդիր տեսնում է, բայց ավելի կարևորեց հանդիսատես կրթելու խնդիրը: «Թատրոնն ունի հանդիսատեսի խնդիր, բայց ավելի շատ ունի ճիշտ ընկալվելու խնդիր: Ես աշխատում եմ այնպիսի թատրոնում, որտեղ հանդիսատես միշտ կա, բայց հանդիսատեսին փոքր տարիքից է պետք կրթել, այսինքն դպրոցից՝ երեխաներին դասարաններով լավ ներկայացումների տանելով, արժեքավոր գործեր ցույց տալով: Պետք է մարդը փոքրուց կրթվի` որպես հանդիսատես, ինչպես, օրինակ, Մոսկվայում է։ Այդպես մեծ տարիքում արդեն թատրոն գնալու կարիքը ունենա»,-ասաց նա:

 

Էմման կիսում է այն մտահոգոությունը, որ թատրոնում հանդիսատեսի պակասը պայմանավորված է նաև սոցիալական խնդիրներով և շատերը թատրոն չեն հաճախում ոչ այն պատճառով,  որ չունեն հետաքրքրություն: Ընդհանրապես, սոցիալական գործոնը, ըստ դերասանուհու, ազդում է ոչ միայն թատրոնի, այլև մյուս ասպարեզների վրա:

 

 

«Հիմա մեր երկրում շատ մեծ սոցիալական խնդիրներ կան, որոնք, իհարկե, ազդում են նաև թատրոնի վրա, ի վերջո, թատրոնը ժամանցի վայր է ու մարդիկ շատ դժվարությամբ են կարողանում իրենց սուղ պայմաններից, սուղ բյուջեից գումար տրամադրել իրենց հաճույքներին, իսկ այն մարդիկ, ովքեր կարողանում են, հաճախում են։ Ամսվա կտրվածքով մենք ունենում ենք, գրեթե, 15-20 ներկայացում ու հազվադեպ է լինում, որ դահլիճը լեփ-լեցուն չլինի: Եթե մարդիկ ունենային ֆինանսական հնարավորություններ, կարծում եմ, ավելի հաճախ կգային թատրոն ու մենք մոսկովյան թատրոնների նման կխաղայինք օրը երեք ներկայացում, դերասանն էլ շատ կվճարվեր, ու ամեն ինչ բոլորվին այլ մակարդակի վրա կլիներ»,- նկատեց դերասանուհին։

 

Նա նշեց, որ թատրոնում ներկայումս զբաղված է նոր` «Տիկնայք և պարոնայք» ներկայացման մեջ, որը թեթև ու գեղեցիկ կատակերգություն է: Զուգահեռ Էմման աշխատում է  նաև հեռուստատեսային դաշտում, նոր առաջարկների մասին էլ նախապես խոսել չի ցանկանում:

Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը
Ամենադիտված