Հայերեն

Գողերի գլուխների որսորդ Զապին զրկեցին գողական թագից.վերջինս հայտնվել է վրիժառուի կարգավիճակում

Life

Օրերս հայտնի դարձավ, որ նախկինում օրենքով գող Անդրանիկ Սողոյանը (Զապ Լենինականսկի) մեղադրվում է երեք քրեական հեղինակության նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մեջ: Զապին «պատվիրել էին» Ռուսաստանի գողական գահի ժառանգ` ադրբեջանցի օրենքով գող Նադիր Սալիֆովի (Գուլի) սպանությունը: Սողոյանի դրդապատճառների մասին հայտնի չէ, բայց չի բացառվում, որ օրենքով գողերի վրա հարձակումների հետևում ինչպես անձնական վիրավորանքներն են, այնպես էլ Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ Զախարի Կալաշովին (Շակրո Մոլոդոյ) սիրաշահելու փորձերը:

Գողերի գլուխների որսորդ Զապի պատմությանն են անդրադարձել Lenta.ru և «Փրայմ Քրայմ» հանցավոր աշխարհի մասին պատմող կայքերը: Ըստ այդմ, տիտղոսից զրկված Զապը, ոխ պահելով իրեն նեղացնողների դեմ, օրենքով գողից վերածվել է վրիժառուի ու վերացնողի:

Ինչպես արդեն հայտնի է, 2016 թվականի հուլիսին` Հայաստանում ներքաղաքական հակամարտության ընթացքում, հայ հասարակությունը բաժանվել էր երկու ճամբարի. իշխանափոխության փորձ կատարած ընդդիմությունը գրավել էր Երևանի ՊՊԾ գնդի Էրեբունի թաղամասում գտնվող ոստիկանության բաժինը: Գողական աշխարհն էլ անմասն չէր մնացել այս իրադարձություններից: Հետևելով չգրված օրենքներին, քրեական հեղինակությունները հրաժարվել էին աջակցել Հայաստանի ՆԳՆ-ի` ապստամբների դեմ պայքարին, որոնք արագ հայտնվել էին անազատության մեջ: Իսկ Զապն աջակցել էր իշխանությանը, որը կանխատեսելի էր: Օգտագործելով իր հեղինակությունը, վերջինս քաղաքացիներին համոզել էր չենթարկվել ընդդիմության քարոզչությանը:

Սկզբից Զապի դեմարշը նրան դիվիդենդներ բերեց` ուժայինների պաշտոնական «աստիճանների ցուցակում» նա դարձավ Հայաստանի քրեական աշխարհի առաջին դեմքը: Սակայն հենվելով հանրապետական վարչակարգի «ուսին», Զապնը սկսեց արագորեն հեռանալ մյուս օրենքով գողերից: Նրանք էլ, իրենց հերթին, չէին պատրաստվում ներել նրա դավաճանությունը: Եվ գողական հատուցումը վրա հասավ 2016 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Երևանի Լեռ Կամսար փողոցում:

Այդ օրը Զապն իր օգնական Սուրեն Ավետիսյանի (Փաշի Տղա Սուրո Լենինականսի) և զարմիկ Արտյոմ Ղազարյանի (Զապի Եգան Արտյոմ Լենինականսկի) հետ եղել: Եռյակին ծեծի են ենթարկել վեց գործող հայ օրենքով գողեր` Գևորգ Մելիքյանը (Գևորիկ Օշականսկի), Անդրանիկ Հարությունյանը (Անդո Խռոմոյ), Սամվել Հարությունյանը (Մանեթի Տղա Սամո), Ռաֆայել Խոեցյանը (Աֆո), Նորայր Փիլոյանը (Կոնչո) և Արտյոմ Միքայելյանը (Արտյոմ Գորիսկի):

Տիտղոսազրկված Զապը, ոխ պահելով, իրեն նեղացնողների դեմ սկսել է նրանց վերացնելու փորձերը: Անցյալ տարվա ամռանը նրա առաջին զոհը դարձավ նախկինում օրենքով գող Հայկ Նիկողոսյանը (Հայկո Կարաբախսկի): Նա միացել էր Զապի դեմ ատամ ունեցող հայ գողերի «ընտանիքին»: Հայկոն նրան սկսել էր անվանել «չգող», ինչի համար շուտով հատուցեց. Զապի մարդիկ Նիկողոսյանին հաշմանդամ դարձրին` իր իսկ տանը կրակելով վերջինիս երկու ոտքերին: Հետաքրքիր էր, որ, ինչպես Դատո Պանկիսկու դեպքում, Զապը պատժեց առավել անվնաս հեղինակությանը, որն անձամբ ոչ մի առնչություն չէր ունեցել իր ճակատագրին: Հնարավոր է, պատճառը նաև այն էր, որ Զապի հասցեին ասված բարձր հայտարարությունները, որոնք ներվում էին օրենքով գողերի դեպքում, Հայկոյի կողմից չափազանց վիրավորական էին հնչում, հաշվի առնելով, որ վերջինիս դեռ 15 տարի առաջ իր տիտղոսից զրկել էր զորեղ Դեդ Հասանը:

Հաջորդ հանցագործությունը, որի կազմակերպիչը, ըստ շրջանառվող լուրերի, Զապն էր, կատարվել է անցյալ տարվա վերջին: Այն ժամանակ Թուրքիայում գնդակահարվեց Քութայիսի գող, Տարիել Օնիանիի կլանի անդամ Գոչա Ալպաիձեին (Ալֆասոն): Նա հրաշքով ողջ մնաց: Միակ մարդը, որը մահափորձից առաջ կոնֆլիկտ էր ունեցել Ալֆասոնի հետ, Շաքրո Մոլոդոյի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ Նոդարի Ասոյանն էր (Նոդար Ռուստավսկի), Նոդարի ու Ալֆասոնի տարաձայնությունների պատճառը Ռոստովի մարզում նրանց տրամագծորեն հակադիր շահերն էին. այս մարզը երկար տարիներ միանձնյա վերահսկել էր Նոդարը:

Ալֆասոնի մահափորձից օրեր անց Ստամբուլում սպանվել էր Դատո Պանկիսկին, և հանցագործության ենթադրյալ կազմակերպիչը նույնպես Զապն էր: Բայց եթե Հայկոյի դեպքում դեռ կարող էր խոսք լինել սեփական պատիվը պաշտպանելու մասին, ապա դեկտեմբերյան երկու հանցագործություններն ակնհայտորեն Շաքրոյի կլանին մատուցած ծառայությունների տեսք ունեն: Չնայած Զապին Երևանում զրկել էին գողական տիտղոսից, Զախարի Կալաշովի կողմնակիցները դեռ ճանաչում են վրիժառուին որպես գող: Բացի այդ, որպես Շաքրոյի կլանի մերձավոր, նա իշխանություն ու դրամ է ստանում: Այս ամենը Զապին այսօր թույլ է տալիս լինել Հայաստանի հանցավոր աշխարհի «նայող» ու վերահսկել հանրապետական «օբշչակը»:

Ինչպես տեղեկացնում է «Փրայմ Քրայմ»-ը, այսօր գողական պատերազմները հիմնականում Թուրքիայի տարածքում են ընթանում. հենց այնտեղ են պահանջված փորձառու սպանություն կատարողները, հատկապես` հայ զինյալները: Նրանք շատ լավ տեղյակ են տարածաշրջանի տեղանքին, ազատորեն հատում են սահմանը երկու ուղղությամբ էլ և ամբոխից չեն առանձնանում: Հետաքններով Դատո Պանկիսկու դեկտեմբերյան սպանությունը՝ թուրքական ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել նման բրիգադներից մեկը, որի հետքերով և դուրս եկան Զապի վրա:

«Բոլոր ժամանակներում օրենքից այն կողմ որևէ մեկին իր հավատարմությունն ապացուցելու լավագույն եղանակն այն մարդու սպանությունն է եղել, որին կնշեն,- եզրափակում է «Փրայմ Քրայմ»-ի խմբագիր Վիկտորիա Գեֆտերը,- Հանցավոր միջավայրում դա խրախուսվում է: Ոչինչ չի կապում այնպես, ինչպես արյունը, որի համար շռայլորեն վճարում են` բոլոր իմաստներով: Ինչ վերաբերվում է Զապի մութ գործերին, ապա նման արարքների հատուցումն այն է, որից ոչ ոք չի փախչի: Բայց գողերից շատերը հետևյալ սկզբունքով են ապրում. «Դու այսօր մեռիր, ես` վաղը...»:

Ի դեպ, օրերս «օրենքով գողերի» մաֆիան քվեարկությամբ ընտրեց «Օրենքով թիվ 1 գողին»՝ Օլեգ Շիշկանովին՝ Շիշկային, որը կփոխարինի Զախարի Կալաշովին՝ Շաքրո Մալադոյին, քանի որ նա երկար ժամանակ դեռեւս կմնա կալանավորված եւ չի կարողանա ղեկավարել մաֆիան:

Առավել մանրամասն՝ այստեղ

Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան
Ամենադիտված