53-ամյա Բելուչին զարմացրել է իր նոր կերպարով․ լուսանկարներ
LifeՀայտնի իտալացի կինոդերասանուհի և ֆոտոմոդել Մոնիկա Բելուչին 53 տարեկան հասակում էլ առաջվա նման շոու-բիզնեսի սեքս խորհրդանիշն է շարունակում մնալ:

Հարկ է նշել, որ Մոնիկան այսօր էլ հայտնվում է աշխարհիկ և նորաձևության միջոցառումներին և նկարահանվում է ամսագրերի շապիկների համար:

Բացի այդ, օրերս համացանցում Բելուչիի նոր ֆոտոսեսիայից լուսանկարներ են հայտնվել: Լուսանկարներում դերասանուհին իր համար անսովոր կերպարով է՝ ոճային կոստյումներով, թրենչերով և վերարկուներով:

Նման հագուստով երկրպագուները վաղուց չէին տեսել դերասանուհուն:


