«Ներողություն եմ խնդրում, որ իմ աղջիկը քնած է եղել և չի այրվել հրդեհում». Հայտնի աստղի ցինիզմը
Ամենաընթերցված«Дома-2»-ի նախկին աստղ Վիկտորյա Բոնյան, Կեմերվոյի ողբերգությունից անմիջապես հետո, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել՝ մեծ ու գեղեցիկ ծաղկփնջով: Մեկնաբանություններոմ օգտատերերը խիստ քննադատել են աստղին և սկսել՝ նախատել նրան ցինիզմի համար: Այս մասին հաղորդում է Ren.tv-ն:
Ի պատասխան օգտատերերի քննադատության՝ Բոնյան գրել է «Ես շատ ուրախ եմ, որ իմ դուստրը նման հասարակության մեջ չի մեծանում, որտեղ ատելությունն է գերակշռում նույնիսկ նման իրավիճակներում, երբ պետք է ուժն ու եռանդը ներդնել ինչ որ օգտակար գործում»:
«Ահա թե ինչպես են մարդիկ «սգում», նախատում են, որ իմ դուստրը չի այրվել հրդեհի ժամանակ: Ցավալի է տեսնել, թե ինչպես է ձեր թերություններն ու դժոխքային վրդովմունքը գերազանցում մեր ժամանակի ամենասարսափելի մարդկանց: Եվ, այո, ներողություն եմ խնդրում, որ իմ աղջիկը քնած է եղել և չի այրվել հրդեհում »,- գրել է Բոնիան:
Նյութի աղբյուրը՝ այստեղ