Թրքուհիները որոշել են պայքարել՝ ծխելու միջոցով
ԱշխարհԹուրքիայում կանանց շրջանում ծխելու տարածված լինելը կապված է նահապետական հասարակությունում իրենց անկախությունը ցույց տալու ցանկության հետ։ Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Ներկայում Թուրքիայում ծխում է տղամարդկանց շուրջ 40, կանանց՝ շուրջ 13 տոկոսը։ Ընդ որում, կանայք այս վնասակար սովորությանը ձեռք են բերում կյանքի բացասական պայմաններից լիցքաթափվելու ցանկության պատճառով։
Ընտանեկան հոգեբան Բեթուլ Բայկալ Դինքն ասում է, որ «կանայք այժմ ծխում են, որովհետր նրանք այդպես ցանկանում են ցույց տալ, որ հավասար են եւ նույնիսկ գերազանցում են տղամարդկանց»։