6-րդ վարչությունը կոռուպցիայի դեպք է բացահայտել
ՀասարակությունՈստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունն Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների հետ բացահայտել է պաշտոնական չարաշահման ուշագրավ դեպք։ Մասնավորապես, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արմավիրի մարզի «Մերձավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Վոլոդյա Մարտիրոսյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները եւ դրանք օգտագործելով դպրոցի շահերին հակառակ՝ 2014 թվականից նույն դպրոցում որպես պահակ է ձեւակերպել իր որդուն՝ 1984 թ. ծնված Ն.-ին, եւ նույն դպրոցի փոխտնօրեն է.-ի որդուն՝ 1981 թ. ծնված Հ.-ին։
Արդյունքում՝ Ն.-ն աշխատանքի չներկայանալով, մինչեւ օրս յուրաքանչյուր ամիս ստացել է շուրջ 56.000 ՀՀ դրամ աշխատավարձ, իսկ Հ.-ի նույն չափի աշխատավարձը տնօրինել է նրա ծնողը։ Վերը նկարագրված եղանակով միջնակարգ դպրոցի բյուջեից դուրս է գրվել շուրջ 3 միլիոն 500.000 ՀՀ դրամ։
Նկատենք, սակայն, որ նման դրսեւորումները տարածված են Հայաստանի այլ բնակավայրերում եւս, ընդ որում՝ խոսքը ոչ միայն դպրոցների, այլեւ պետական մի շարք այլ հիմնարկությունների մասին է։ Պարզապես, իրավապահները ոչ բոլոր դեպքերն են բացահայտում։