Ջուդ Լոուի 17-ամյա աղջիկը դարձել է լոնդոնյան երեկույթի աստղը (լուսանկարներ)
LifeՋուդ Լոուի դուստրն առաջնորդվում է աստղ հոր հետքերով, ով մինչև հիմա համարվում է կինոյի սեքս խորհրդանիշներից մեկը։ 17-ամյա Այրիուս Լոուն Լոնդոնում մասնակցել է Mark’s Club-ի երեկույթին՝ ընկերոջ՝ մոդել Քելվին Բրունոյի հետ, ու շլացրել իր արտաքին տեսքով։
Այրիուսն ընտրել էր Vivienne Westwood-ի հագուստներից՝ կերպարն ամբողջացնելով խոշոր ճթքավոր կոշիկներով։
Դեռևս Այրիուսը չի նվաճում Հոլիվուդն ու նախընտրել է մոդելի աշխատանքն ու աշխարհիկ միջոցառումները, սակայն շուտով հնարավոր է նա այս հարցում ևս հետևի հորն ու նկարահանվի ֆիլմերում։






