Մոսկվան սադրա՞նք է սպասում Հայաստանում. ինչ են փոխանցել ամերիկացիները
ՔաղաքականությունԼրագիր | Հայաստանում մեծ աղմուկի պատճառ է դարձել ՌԴ ռազմական ոստիկանության տեղակայման մասին տեղեկությունը, որի աղբյուրը ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ղեկավարությունն է: Առաջացել է նաեւ հարց, թե իրավական ի՞նչ հիմքով է Հայաստանում տեղակայվելու ռուսական ռազմական ոստիկանություն, քանի որ դրա վերաբերյալ ոչինչ չկա ռուսական ռազմակայանի մասին հայ-ռուսական պայմանագրերում:
Հարցն իսկապես ուշագրավ է եւ մեծ ուշադրության արժանի: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նախօրեին պարզաբանել էր, որ հայ-ռուսական քննարկումներ ընթանում են հենց իրավական հիմքերի շուրջ, եւ դեռ չկա վերջնական որոշում: Հովհաննիսյանը նշել էր, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի կարգապահական խնդիրների հարցը բարձրացրել է հայկական կողմն ու Ռուսաստանը փորձում է տալ լուծում:
Ռուսական 102-րդ ռազմակայանում զինվորական կարգապահության հարցն անշուշտ առկա է, ընդ որում աղաղակող, ողբերգական դրսեւորումներով: Իհարկե, ամենացցունը դասալքած եւ մի ամբողջ ընտանիք գնդակահարած Պերմյակովի դեպքն էր, բայց ոչ միակը: Ողբերգական էր նաեւ դեպքը, երբ Շիրակի գյուղերից երկու անչափահասներ պայթել էին ՌԴ ռազմակայանի վարժանքներից հետո դաշտում թողնված զինամթերքի հետ խաղալիս: Եղել են նաեւ անկարգապահության այլ դեպքեր, որոնք ավարտվել են կամ ինչ որ միջադեպով՝ առանց մարդկիային կորստի, կամ պարզապես այսպես ասած դասալիք զվարճանքի դեպքեր:
մանրամասն՝ կայքում