Խորհրդավոր շրջադարձ․ ԱՄՆ դեսպանի անսպասելի հայտարարությունը
ՔաղաքականությունԼրագիր | Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մարտի 28-ին ի պատասխան aysor.am կայքի հարցի, թե մեդիադաշտում կա տարածվող խոսակցություն, որ Արեւմուտքը աջակցում է Հայաստանում ընդդիմադիր խմբերին, ասել է:
«Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա Ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա Ծռերի» և մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար», հայտարարել է ԱՄՆ դեսպանը:
Դեսպանի հայտարարությունն ուշագրավ է մի քանի տեսանկյունից: Նախ, նա այդուհանդերձ արձանագրում է, որ չնայած մեթոդներին, օրակարգը այդ ուժերի համար քաղաքական է: Այլ կերպ ասած, ԱՄՆ դեսպանը «ճանաչում» է իշխանափոխության օրակարգը, ինչպես հնարավոր է եզրակացնել, քանի որ այդ խմբերի առնվազն հռչակած օրակարգը հենց իշխանափոխությունն է:
մանրամասն՝ կայքում