Հայերեն

Ենթադրենք` կառավարությունը թեւերը քշտած հարձակվում է ստվերային տնտեսության վրա։ Ի՞նչ տեղի կունենա

Տնտեսություն

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է․

Հայաստանի տնտեսության վիճակն իսկապես շատ ծանր է։ Ընդ որում` օբյեկտիվ պատճառները հաշվի առնելով (շրջափակում, նավթի ու գազի պաշարների բացակայություն եւ այլն) կարելի է արձանագրել, որ թռիչքաձեւ տնտեսական աճ հնարավոր չէ անգամ տեսականորեն։ Հայաստանը լավագույն դեպքում կարող է ընդամենը «յոլա գնալ»։ Այսինքն` տարեկան մի 3-4 տոկոս աճ ապահովել, մի կերպ վճարել թոշակները, «ճկռալով» մարել արտաքին պարտքը, հազար ու մի տրյուկներով բանակ պահել, եւ այսպես շարունակ։ Սա, կրկնում ենք, լավագույն դեպքում։


Բայց անգամ դա ապահովելու համար կառավարությունից մեծ ջանքեր կպահանջվեն։ Այն պարզ պատճառով, որ այդ հարցում կարող ենք հույս դնել միայն ներքին ռեսուրսների վրա, իսկ «ներքին ռեսուրսների» սեփականատերերը շատ ամուր են կառչած իրենց ունեցվածքին ու չեն ցանկանում մեկ լումա անգամ զիջել։ Դրա համար էլ ամեն նոր կառավարություն լիազորությունները ստանձնելուն պես հայտարարում է, թե այլեւս վերջ, սկսում ենք լրջորեն պայքարել ստվերի եւ մենաշնորհների դեմ։ Բա ուրիշ ի՞նչ հայտարարեն, եթե այլ ռեսուրս չկա։

Բայց մի ուրիշ օրինաչափություն էլ է նկատվում։ Ամեն անգամ նման հայտարարություններից հետո անցնում է ընդամենը երկու-երեք շաբաթ, ու համապատասխան պաշտոնյան հայտարարում է, թե գիտե՞ք ինչ` պարզվում է, «փաստաթղթերով» ոչ մի մենաշնորհ էլ չկա, եղածներն էլ օբյեկտիվ պատճառներով են առաջացել, այնպես որ` բերեք այդ մասով շատ չոգեւորվենք ու կենտրոնանանք ստվերի դեմ պայքարի վրա։

Մինչդեռ ստվերի դեմ պայքարն ու մենաշնորհների դեմ պայքարը բոլորովին տարբեր բաներ են, հաճախ` նույնիսկ տրամագծորեն հակադիր արդյունքների հանգեցնող։ Նախ` մենաշնորհներ ունեն միայն հատուկենտ մարդիկ, եւ բոլորը շատ ջերմ հարաբերությունների մեջ են իշխանությունների հետ, մինչդեռ «ստվեր» կարող են ունենալ նաեւ ոչ այնքան հայտնի գործարարները, ովքեր պարզապես «տակից» լեզու են գտնում միջին օղակների չինովնիկների հետ։ Այնպես որ` ստվերի դեմ պայքարելն ու անգամ ժամանակ առ ժամանակ ինչ-որ արդյունքներ ցույց տալը հնարավոր է (եւ անգամ ցանկալի, որովհետեւ Սերժ Սարգսյանը կարող է այդ «գործիքով» սեփականության թաքնված վերաբաշխում իրականացնել)։

Բայց պրոբլեմն այն է, որ ստվերի եւ մենաշնորհների դեմ պետք է պայքարել միայն միաժամանակ, հակառակ դեպքում աչքը շինելու տեղ ունքն էլ կքանդենք։ Թե ինչու` փորձենք բացատրել։ Ենթադրենք` նոր կառավարությունը թեւքերը քշտած հարձակվում է ստվերային տնտեսության վրա ու բոլորին բերում հարկային դաշտ։ Ի՞նչ տեղի կունենա։ Բոլոր այն ընկերությունները, որոնք մինչեւ հիմա մասամբ գործում էին ստվերում, ստիպված կլինեն կամ հեռանալ երկրից, կամ կտրուկ բարձրացնել իրենց ապրանքների եւ ծառայությունների գները։ Այսինքն` Հայաստանում կյանքը կթանկանա։ Իսկ եթե կառավարությունը զուգահեռաբար պայքարեր նաեւ մենաշնորհների դեմ, բոլոր ոլորտներում թեժ մրցակցություն կլիներ, ապրանքներն ու ծառայությունները ոչ թե կթանկանային, այլ դեռ մի բան էլ կէժանանային։ Այսքանը, կարծում ենք, հասկանալի է։

Ու հենց այստեղ է, որ առաջ է գալիս կարեւորագույն հարցը. իսկ իշխանություններին ձեռնտու է, որ կյանքն էժանանա՞, թե՞ թանկանա։ Խնդիրն էլ հենց այն է, որ իշխանությունները չեն էլ թաքցնում` իրենց պետք է, որ կյանքը թանկանա։ Ու եթե ինչ-ինչ պատճառներով գնանկում է արձանագրվում, Կենտրոնական բանկն իրար է խառնվում, «միջոցառումների պլան» են մշակում, թե ոնց անեն, որ գնաճ լինի եւ այլն։ Տնտեսության զարգացման տեսանկյունից դա գուցեեւ անհրաժեշտ է, բայց քանի որ մենաշնորհների առկայությունը նպաստում է գնաճին` ստացվում է, որ հենց մենաշնորհներն են տնտեսության զարգացման համար «բարենպաստ միջավայր» (այսինքն` գնաճի կայուն մակարդակ) ապահովում։ Գուցե նաեւ սա՞ է պատճառը, որ իշխանությունները ոչ մի կերպ չեն ցանկանում պայքարել մենաշնորհների դեմ (իսկ ստվերի դեմ պայքարում են այնքանով, որքանով անհրաժեշտ է ստվերի «քվոտան» վերցնել ինչ-որ մեկից ու տալ մեկ ուրիշին)։

Հիմա նոր կառավարությունը հենց այսպիսի երկընտրանքի առջեւ է կանգնած. պայքարել նաեւ մենաշնորհների դեմ, որի արդյունքում ժողովրդի վիճակը մի քիչ կթեթեւանա, բայց բյուջեի մուտքերը կնվազե՞ն, թե՞ մենաշնորհներին ձեռք չտալ, որպեսզի կյանքը շարունակի թանկանալ, բայց տնտեսության ծավալները թղթի վրա աճեն։

Եթե, իհարկե, նոր կառավարությունն ընդհանրապես ընտրության հնարավորություն ունի։

 

Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան
Ամենադիտված