Հայերեն

Լուիզա Ղամբարյանը՝ սիրային եռանկյունում հայտնվելու մասին

Life

Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում ապրիլից կհեռարձակվի «Ավազե դղյակ» 24 մասանոց հեռուստասերիալը, որում խաղում են Լուիզա Ղամբարյանը, Տիգրան Գասպարյանը,  Արթուր Կարապետյանը, Անուշիկ Առաքելյանը,  Անելիա Գուբրյանը, Վահագն Մարտիրոսյանը և այլք: Նախագծի սցենարի հեղինակն Աստղիկ Սիմոնյանն է, ռեժիսորները՝  Վահե Ղազարյանը և Վարդան Հակոբյանը, պրոդյուսերը՝ Ռուբեն Արամյանը։

 

ՀՀ վաստակավոր արտիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը մարմնավորում է հեռուստանովելի գլխավոր հերոսուհուն:

 

Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է ներ աշխատանքի մասին։ «Աննային, ունենալով ընտանիք, սիրելի զավակ, կյանքի բերումով տարիներ անց հանդիպում է իր առաջին սիրուն։ Ֆիլմի զարգացումները տեղի են ունենում սիրային եռանկյունու շրջանակում»,-ասաց նա:

 
 

Երբեմնի սիրահար զույգի հանդիպումը տարիներ անց ու նրանց կազմած ընտանիքների միջև հակասությունը ներկայացվում է նաև նրանց երեխաների փոխհարաբերություններով:

 

 

 

Նախագծում Լուիզայի հիմնական խաղըկներներն են դերասաններ Տիգրան Գասպարյանն ու Արթուր Կարապետյանը: Պրոֆեսիոնալ դերասանների կողքին հեռուստադիտողը կտեսնի նաև նոր դեմքերի:

 

«Սա իմ ստեղծագործական աշխատանքի մի էջ էր, որը հետաքրքիր էր այն իմաստով, որ զարգացումները տեղի են ունենում արագ: Շատ հետաքրքիր ստեղծագործական թիմ էր  հավաքվել: Տեսնենք` հեռուստադիտողի արձագանքն ինչպիսին կլինի,– ասաց Լուիզան ու հավելեց, որ իրեն էլ է հետաքրքիր, թե ինչպես է ստացվել դեռևս ամիսներ առաջ նկարահանված աշխատանքը` մոնտաժից հետո։ –Եթե մյուս սերիալները նկարահանվում են օնլայն կարգով, այսինքն` նկարահանվում ես, մի քանի օր անց տեսնում աշխատանքդ, սա արդեն ավարտված, մոնտաժված աշխատանք է»:

 

«Նոր բովանդակություն ստեղծելը դարձել է Ucom-ի և Արմենիա Պրեմիումի գործակցության առանցքային գործառույթը։ Ուրախ եմ, որ նոր հեռուստատեսային մելոդրամայի մի քանի մաս հնարավոր է բուն եթերից օրեր առաջ դիտել «Տեսավարձույթ» բաժնում։ Որպես հաճախորդամետ ընկերություն Ucom-ը մշտապես փորձում է հետևել արդեն ձևավորված ավանդույթին և անել հնարավորը, որպեսզի մեր հեռուստադիտողներն առաջինը տեղեկացված լինեն հայրենական հեռուստատեսային արտադրանքի նորույթներից»,- նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

 

 

Պատմությունը զարգանում է Առուշանյանների ու Մարգարյանների ընտանիքների միջև վաղեմի թշնամանքի շուրջ: Հաջողակ բիզնեսմեններ Ռաֆայելն ու Մարատը դեռևս երիտասարդ տարիներից սիրում են նույն կնոջը: Պայքարը շարունակվում է նույնիսկ այն ժամանակ, երբ Աննան ամուսնանում է Մարատի հետ: 20 տարուց ավելի այս երկու ընտանիքը պայքարում է միմյանց դեմ` լինի դա գործնական, թե անձնական դաշտում: Ժառանգների Արամ Առուշանյանի և Տաթև Մարգարյանի հանկարծակի սերը նոր թափ է հաղորդում ընտանիքների հակամարտությանը:

 

Լուիզան կարծում է, որ ամիսներ տևած ստեղծագործական աշխատանքը վերջնական փաթեթվորմամբ հեռուստադիտողներին հանձնելով՝ նրանց հնարավորություն կտրվի հետևելու հետաքրքիր և դիտարժան նախագծի:

 

«Ավազե դղյակ»-ում նկարահանվելը, Լուիզայի խոսքով, իր համար հետաքրքիր էր նաև այն առումով, որ 10 տարի անց կրկին մարմնավորում է Աննա անունով հերոսուհու: «Տասը տարի առաջ Հայաստանի առաջին «Դժբախտ երջանկություն»  հեռուստասերիալում ես կրկին մարմնավորում էի Աննա անունով հերոսուհու: Բնավորության և տեսակի առումով ընդհանուր գծեր կան»,-ասաց Լուիզան։

 

Քյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու
Ամենադիտված