Փեսացուի չար կատակը բացահայտվել է մեկ տարի անց (լուսանկար)
ԱշխարհԱմուսնական կյանքում հետաքրքրություն մտցնելու եղանակները բազմաթիվ են։ Հանդիպում են, սակայն, այնպիսի մարդիկ, ովքեր բավականին տարօրինակ միջոցներ են ընտրում իրենց կողակիցներին թե՛ հաճելին, թե՛ զվարճալին մատուցելու համար։
Ներկայացնում ենք մի լուսանկար, որը դարձել էր հարսանեկան արարողությանը հաջորդող լուսանկարահանման ընթացքում փեսայի մատուցած զվարճալի անակնկալը։ Ճիշտ է՝ այս անակնկալը դեպքից մեկ տարի անց է նոր միայն բացահայտվել, սակայն արժանացել է սպասված արձագանքի։
Խոսքն ամերիկացի Վինսենթ Ալեքսանդրի մասին է, ով խնդրել էր իր եղբորը կերպարանափոխվել՝ նմանվելով սարսափ ֆիլմերի հերոս հիշեցնող մեկին և հարսանցուից աննկատ մի քանի մետր այն կողմ կանգնել՝ հայտնվելու հարսանեկան լուսանկարում։ Ստացված լուսանկարն արկածասեր տղամարդը նվիրել է իր կնոջն իրենց ամուսնության առաջին ամյակի կապակցությամբ։
Այս մասին հայտնում է «Mashable» կայքը։