Ինչով է վտանգավոր կեսարյան հատումը
ՀասարակությունՄասնագետները պարզել են, որ կեսարյան հատմամբ ծնված երեխաները առավել հաճախ են հիվանդանում։ Ուսումնասիրությունը պարզել է, որ նրանք առավել հակված են շնչառական հիվանդություններ ու նյութափոխանակության հետ խնդիրներ ձեռք բերելուն, որն էլ իր հերթին հանգեցնում է առավել լուրջ հիվանդությունների առաջացմանը։ Կեսարյան հատմամբ ծնված երեխաների մոտ հաճախ նկատվող հիվանդություններից է նաև էկզեման։
Ավստրալիայի բժիշկների կատարած հետազոտությանը մասնակցել են 500 հազարից ավել մայր ու երեխաներ, որի արդյունքում առավել ակնհայտ է դարձել կեսարյան հատմամբ ու բնական ճանապարհով ծնված երեխաների առոջական տարբերությունները։
Նշվում է, որ կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ գալով՝ երեխան չի ստանում առողջության համար անհրաժեշտ բակտերիաները, որոնց բացակայությունն էլ հետագայում հանգեցնում է մի շարք խանգարումների՝ ալերգիաներ, իմունային հիվանդություններ ու ավելորդ քաշ։